Այսօրվա սեմինարի օրակարգում կար մի քանի հարց: Սկզբում լսեցինք Նանե Հովհաննիսյանին, որը մեր դպրոցի հետ կապ էր հաստատել Facebook-ի միջոցով և այժմ ներկայացնում էր իր սեմինարների հնարավոր ուղղությունները: Նանեն Երևանում իրականացնում է անգլիական Brainy Beans նորարարկան կրթական ծրագիրը: Նա մի փոքր ծանոթացրեց իր ծրագրին և պայմանավոևվածություն ձեռք բերվեց շարունակել հանդիպումները: Այնուհետև Աստղիկ Պողոսյանը պատմեց "Ռուսաց լեզվի տարվա լավագույն ուսուցիչ" մրցույթին իր մասնակցության մասին (Աստղիկը այդ մրցույթում երրորդ պատվավոր տեղն էր գրավել): Կարինե Աղամյանն ու Գայանե Փարվանյանը ներկայացրեցին Ռոդարիական շաբաթվա շրջանակներում իրենց կատարած աշխատանքները: Սեմինարի վերջում քննարկվեցին 2013-2014 ուստարվա ընդունելությանը ուղղված աշխատանքները և օտար լեզվի դասավանդողների արդյունավետ մասնակցությունը դրանցում:
|