Հանրահայտ լեհական Carlex Design աթելիեն ներկայացրել է նոր Mercedes-AMG G63 մոդելի արթ-թյունինգի հերթական նախագիծը: Կոլեկցիոն Steampunk Edition տարբերակով իրականացված ամենագնացը զարդարել են պղնձի ամբողջական թիթեղով, իսկ ինտերիերը լրամշակվել է վարդագույն ոսկուց պատրաստված վերդիրներով, ալկանտարայով և դարչնագույն կաշվով: Սրահի հատակը ուղևորների հատվածում պատված է թանկարժեք փայտով: Ավելին |