MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Tomorrow:+27 °C
Արտակարգ դրության ավարտից հետո իշխանություններին սպասվում է նոր քաղաքական «երկրաշարժ». Վահան Բաբայան
22:51, 19.05.2020
3247 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Եվ չմոռանանք ամենակարևորը

Արտակարգ դրության ավարտից հետո իշխանություններին սպասվում է նոր քաղաքական «երկրաշարժ»: Բողոքի սպասվող ակցիաների, մարդկանց դժգոհության ալիքի, հանրահավաքներից բացի տեղի է ունենալու շատ կարևոր քաղաքական իրադարձություն:

Ասուլիսով հանդես է գալու ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանը, քանի որ ապրիլյան հանձնաժողովի նիստից հետո Նախագահը հայտարարել էր սպասվող ասուլիսի և իր կողմից լրագրողներին հուզող հարցերին պատասխանելու մասին:

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը», որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել, դա է նաև պատճառը, որ իշխանությունները դեռ երկար են պատրաստվում այս սահմանափակումների ռեժիմը պահպանել և ինչը շատ զավեշտալի է արտակարգ դրությունը պահել առանց արտակարգ միջոցառումների»:

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top