MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Tomorrow:+32 °C
Վահան Հովհաննիսյանի համար ցավալի են ընդդիմադիր դաշտի փոխադարձ «կսմիթները»
17:32, 30.04.2013
2551 | 0

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ստիպված է պատասխանումընդդիմադիր դաշտում միմյանց հանդեպ հնչող «կսմիթներին»:

Այս մասին «Արմենպրես» -ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀՅԴխմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:

«Այդ ամենը շատ ցավալի է, այս պահին բոլորը պետք է մեկ թիրախունենան` իշխանության փոփոխություն, ուստի «կսմիթները», որոնքիրար հանդեպ անում են, որին ստիպված պատասխանում ես, մեզ այսպահին օգուտ չեն բերում», -ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմադիրդաշտի հետընտրական դաշինք կազմելու հարցին` Հովհաննիսյանն ասաց, որ միավորվելու առաջարկը եղել է Դաշնակցության կողմից, սակայն «ցավոք սրտի, դեռ համաձայնություն չկա»:

«Գուցե ինչ-որ տեղ ասել են, ես չեմ լսել, բայց, մեր առաջարկն է եղելմիավորվելը, եթե ընտրություններից առաջ չստացվեց, ապա գոնեհետընտրական շրջանում լինի. միավորվելով կապահովենքմեծամասնություն: Եթե դա հաջողվի, շատ ճիշտ ծրագիր կլինի», -ասացՀովհաննիսյանը:

Նա նաև հերքեց խոսակցություններն այն մասին, որ ՀՅԴ-ն, չմասնակցելով ՀՀ նախագահի ընտրություններին, կորցրել է ժողովրդիվստահության քվեն: «Այն, ինչի մասին շատ են խոսում, դեռ չինշանակում, որ ճիշտ է»:

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին: Ընդդիմադիր դաշտը հանդես էր եկել նախընտրական դաշինք կազմելուառաջարկով, որը ձախողվեց: Շատ են խոսակցությունները նաևհետընտրական դաշինք կազմելու վերաբերյալ, որին զուգահեռընդդիմադիր դաշտում շարունակվում են փոխադարձքննադատությունները: Ընտրապայքարում քաղաքական յոթ ուժեր են` մեկդաշինք եւ վեց կուսակցություն:


The article published in the Spokesperson project.
Share with friends
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություն
to top