Եղերախաղիս կինը դալկահար Իմ հոգետունը դատարկ է թողել, Ուշաթափ սիրտս ոնց չթալկանար, Սրբերի շարքում նա ինձ չի թաղել։ Եթե երբևէ փորձես ինձ պեղել Քո հիշողության ակնթարթներից, Նայիր հայելուն, տես, ինչ եմ թողել Քո մեջ բույն դրած իմ ժպիտներից։ |