Պայմանական է ամեն բան կյանքում, Բացի անթարգման մորդ հայացքից, Սիրո և ցավի ճշգրիտ արանքում՝ Մորդ հայացքն է առանց մրցակից։ Կշռաճոճվում ես և գնում առաջ, Համաչափելի ոչինչ չմնաց, Աստված ու մայրդ են միայն անհառաչ Մեղքերդ քննում անծպտուն, կամաց։ |