MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +18 °C ... +32 °C Tomorrow:+33 °C
Երևանի պետական համալսարանը փոխում է վարձավճարների չափը
22:53, 04.05.2013
6701 | 4

Երևանի պետական համալասարանում վարձավճարների բարձրացումը ուղղվելու է աշխատավարձերի բարձրացմանը։ «Արմենպրես» -ի հետ զրույցում ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը այսպես է մեկնաբանել հաջորդ ուսումնական տարվա առաջին կուրսի ուսման վարձավճարների սպասվող բարձրացումը։ ԵՊՀ նվազագույն վարձավճարը այսուհետ կազմելու է 400 հազար դրամ, նախկին 300 հազար դրամի փոխարեն: 300 հազարից ավելի վարձավճար ունեցող մասնագիոտթյունների համար ավելացումները կկատարվեն 20-100 հազար դրամի սահմաններում:

Գրիգորյանի խոսքով՝ ԵՊՀ ուսման միջին վարձը ցածր է Երևանում գործող մի շարք այլ բուհերի ուսման վարձից։ «Եթե հաշվի առնենք, թե ինչպիսի պրոֆեսորադասախոսական կազմ է աշխատում Երևանի պետական համալսարանում, և ինչքան աշխատավարձ են ստանում, ապա ավելորդ կլինի վարձավճարների բարձրացման վերաբերյալ խոսակցությունները։ Համալսարանում աշխատող գիտնականը, պրոֆեսորը, դասախոսը պետք է ստանա այնքան աշխատավարձ, որ այլևս չխոսվի կոռուպցիոն ռիսկերի մասին», -համոզված է Գրիգորյանը։ Համալսարանի բակալավրիատի 59 մասնագիտությունից 32-ում սահմանված է նվազագույն վարձավճարի չափ։ «Հայագիտական բոլոր, ֆիզիկամաթեմատիկական ու բնագիտական գրեթե բոլոր մասնագիտությունների գծով սահմանված վարձավճարը մինիմալ է։ Սակայն այդ մասնագիտություններից շատերը ամենածախսատարն են համալսարանում», - ասել է Գրիգորյանը։

Ալեքսանդր Գրիգորյանի խոսքով՝ Երևանի պետական համալսարանում զեղչերի հանրագումարը յուրաքանչյուր տարի կազմում է 250-270 մլն դրամ։ «Դա հսկայական թիվ է, եթե համեմատենք վարձավճարների չափի և պետության կողմից համալսարանին տրամադրվող ֆինանսավորման հետ», - ավելացրեց նա։

ԵՊՀ Գիտական խորհուրդը, հաշվի առնելով պետության կողմից մեկ ուսանողի հաշվով տրամադրվող ֆինանսավորման չափը և մի շարք այլ հանգամանքներ, հաստատել է 2013-2014 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի առկա համակարգի առաջին կուրսի ուսման վարձավճարների նոր չափերը: Փոփոխություն է կրել նաև հեռակա համակարգի ուսման վճարների չափը, որոնք կազմում են առկա համակարգի համապատասխան մասնագիտության վարձավճարի 80%-ը: Վարձավճարների փոփոխությունները վերաբերելու են միայն 2013 թվականին ԵՊՀ ընդունված ուսանողներին, իսկ համալսարանում արդեն սովորող ուսանողների վարձավճարները չեն փոխվի։ Գալիք ուսումնական տարում նվազագույն վարձավճարը կկազմի 400 հազար դրամ` հիմնականում բնագիտական մասնագիտությունների գծով, իսկ առավելագույնը` 800 հազար դրամ, ինչպես օրինակ իրավաբանական ֆակուլտետում։


Նյութի աղբյուր` 1in.am

The article published in the Spokesperson project.
Share with friends
Հրաչ Մնացականյան
14:08, 20.06.2013
8940 | 1
to top