МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +27 °C Завтра+27 °C
Աշխատանքային պայմանագրի հիման վրա կացության կարգավիճակ
11:09, 15.11.2022
741 | 0
Վերջինս տրամադրվում է աշխատանքային պայմանագրի հիման վրա՝ աշխատանքային պայմանագրի կնքման ժամկետին համապատասխան ժամկետով։ Այս տեսակի կացության կարգավիճակի դիմում ներկայացնելու համար ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացի հանդիսացող անձանց համար պետական տուրք սահմանված չէ։ Միգրացիոն ծառայությունում դիմումը լրացվում է աշխատանքային պայմանագիրը կնքող աշխատակցի կամ նրա լիազորված անձի կողմից և այստեղ գլխավոր փաստաթուղթը հանդիսանում է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ։ Կացության կարգավիճակը ՀՀ-ում օրինական բնակվելու հիմք է համարվում և ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալը անհրաժեշտ է, քանի որ ՀՀ-ում օրենքով սահմանված են հստակ ժամկետներ թե արդյոք քանի օր կարող է օտարերկրացին օրինական հիմքերով բնակվել ՀՀ-ում։ Եթե անձը պլանավորում է երկար ժամկետով բնակվել և աշխատել ՀՀ-ում պետք է ունենա օրինական հիմք։ Վերջինս խախտելու և օրինական հիմք չունենալու դեպքում սահմանված է վարչական տույժ։Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է Հայաստանի Հանրապետություն ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ, իսկ մուտքի վիզայի ռեժիմով ՀՀ ժամանելու դեպքում կախված վիզայի տրամադրման ժամկետից։Օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվելու ժամկետը խախտելու դեպքում սահմանվում է վարչական տույժ՝ 50, 000- 100, 000 ՀՀ դրամի չափով։Եթե ցանկանում եք ձեռք բերել այս տեսակ կացության կարգավիճակ, կարող եք դիմել Legitimus Law Firm
Автор: Sona
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Sona
наверх