МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Завтра+29 °C
Բացվել է Ցոլակ Կանթեղի ցուցահանդեսը
23:15, 14.05.2013
4761 | 0
Նկարիչների Միությունում բացվել է նկարիչ Ցոլակ Կանթեղի անհատական ցուցահանդեսը: Ներկայացված են տարբեր ժանրերի աշխատանքներ՝ ծաղրանկարներ, գրաֆիկաներ, գեղանկարներ, գրքերի ձևավորումներ, տարբեր ժամանակաշրջանի աշխատանքներ:
Ցոլակ Կանթեղը (Ղանդիլյան) ծնվել է հունիսի 24-ինՙ Լենինականում (այժմՙ Գյումրի), Ս. Մերկուրովի անվան կերպարվեստի դպրոցում աշակերտել է հետագայում հայտնի գեղանկարիչ Հակոբ Անանիկյանին, ապա ուսումը շարունակել Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Աշխատակցել է «Գրական թերթ», «Ավանգարդ», «Խորհրդային Հայաստան» «Դպրություն», «Ոզնի», «Կանչ» (նախկինում «Պիոներ կանչ») եւ այլ պարբերականների, ձեւավորել «Զորավար Անդրանիկ» թանգարանը:


Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 17-ը:
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Լիլիթ Ստեփանյան
наверх