МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Завтра+20 °C
2023 թվականի թոփ 7 սմարթֆոնները
11:36, 07.12.2023
672 | 0

Այսօր արագ զարգացող աշխարհում սմարթֆոններն այլևս հաղորդակցման միջոց չեն: Դրանք դարձել են մարդու կյանքի անբաժանելի մասը: Այս իրողությունը սմարթֆոն արտադրող ընկերություններին մղում է ստեղծել մեկը մյուսից ավելի հզոր հեռախոսներ, որոնցով մարդը կարող է և՛ աշխատել, և՛ անցկացնել իր ժամանցը:

Եկեք ծանոթանանք այս տարվա հզոր բջջային հեռախոսներ համարվող յոթնյակին:


1.Samsung Galaxy Z Fold 5


Իհարկե այս անվանացանկը պետք է գլխավորեր հզոր Galaxy Z Fold 5 մոդելը: Ցանկացած հաճախորդ բջջային հեռախոսների խանութ այցելելիս չի կարող անտարբեր անցնել այս մոդելի կողքով: Նրա չկրկնվող դիզայնը գերում է նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդին: Այս սմարթֆոնն ունի հզոր Snapdragon 8 Gen 2 պրոցեսոր: Ունի մեկ ներքին հիշողություն՝ 12GB, և 3 հիմնական հիշողություն 256GB, 512GB և 1TB:
Այս մոդելն ունի 7.6 դյում հիմնական էկրան, ինչը իդեալական է հատկապես կինոմանների և խաղերից օգտվողների համար: Չնայած իր բավականին մեծ չափերին Galaxy Z Fold 5 -ը կարող է միևնույն ժամանակ դառնալ ամենակոմպակտ և ամենափոքր հեռախոսը:


2. iPhone 15 Pro Max


Apple-ի կողմից արտադրված հեռախոսները գրեթե ամեն տարի տեղ են գտնում յուրաքանչյուր ՙՙթոփ՚՚ ցուցակներում:
Ցանկացած հեռախոսների վաճառք իրականացնող խանութ-սրահ ունի առանձին հատկացված, տեղ հատուկ Apple պրոդուկտների համար, ինչն էլ ավելի է ընդգծում ընկերության հայտնի և պահանջված լինելը:
iPhone 15 Pro Max-ը 15 սերիայի ամենահզոր հեռախոսն է:
Այս անգամ Apple-ը հրաժարվել է 128GB հիշողությունից, և մոդելը միանգամից սկսում է 256GB-ից: Այն թողարկվել է ընկերության կյանքում լիովին նոր՝ A17 Pro պրոցեսորով, ինչը իդելաական է հզոր խաղեր խաղալու համար: Ունի 48MP հիմնական տեսախցիկ: Այնպես որ, եթե նախատեսում եք գնել iPhone, ապա այս մոդելը հիանալի ընտրություն է:




3. Google Pixel 8 Pro


Աշխարհում հավանաբար չի գտնվի այնպիսի մարդ ով չի իմանա Google ընկերության մասին, սակայն քչերը գիտեն, որ այս ըկերությունը թողարկում է նաև հզոր սմարթֆոններ:
Google-ի վերջին գլուխգործոցը թողարկվել է այս տարվա հոկտեմբերի 12-ին: Չկրկնվող դիզայնով այս սմարթֆոնն ունի, հենց նույն ապրանքանիշի պրոցեսոր՝ Google Tensor G3: Ունի երբևէ եղած լավագույն խոշորացման համակարգը, և 50MP արդիականացված տեսախցիկ՝ մակրո ֆոկուսով: Ունի 4 հիմնական հիշողություն 128GB, 256GB 512GB, 1TB և մեկ ներքին հիշողություն՝ 12 GB:
Google-ն այս անգամ հրաժարվել է կոր էկրաններից և արտադրել ուղիղ, քառակուսի դիզայնով հեռախոս:
Android-ի սիրահարները անկասկած բարձր կգնահատեն Google-ի այս տարվա նորարարությունը: Այնպես որ նրանց խորհուրդ է տրվում գնել սմարթֆոն Google ապրանքանիշից:




4. Xiaomi 13T Pro


Xiaomi-ի սիրահարներին շատ է դուր գալիս այն փաստը, որ տուփի մեջ ներառված են համապատասխան հեռախոսների աքսեսուարներ, և նրանք ստիպված չեն լինում դրանք գնել առանձին:
Xiaomi 13 T Pro մոդելը թողարկվել է այս տարվա սեպտեմբերի 26-ին: Ընկերությունն իր նոր արտադրանքը անվանել է գլուխգործոց: Համագործակցելով Leica ապրանքանիշի հետ, այս մոդելը կարելի է համեմատել նույնիսկ լուսանկարչական ապարատի հետ: Ունի չափազանց հզոր՝ Mediatek Dimensity 9200+ պրոցեսոր: Ունի IP68 ջրից և փոշուց պաշտպանություն:
Xiaomi-ն չի մոռացել հոգալ ձեր առողջության մասին.գիշերը հեռախոս օգտագործելիս լույսի առկայութունը իջնում է, և նվազեցնում է թարթումից առաջացած տեսողական հոգնածությունը:


5. OnePlus 11


Ամեն հեռախոսի խանութ չէ, որտեղ առկա է OnePlus ապրանքանիշի սմարթֆոններ, սակայն այս հեռախոսների որոկյալ լինելու մասին գիտեն բոլորը: Այս սմարթֆոնի համար օգտագործվել է թերևս ամենահզոր չիպը Snapdragon 8 Gen 2: Ունի 3 տեսակի ներքին հիշողություն 8GB, 12GB, 16GB և 4 հիմնական հիշողություն 128GB, 256GB, 512GB և 1TB: Հիմնական տեսախցիկ 50MP-է, սկ Selfie-ի սիրահարների համար դիմային տեսախցիկը 16MP-է:


6. Samsung Galaxy S23 Ultra


Galaxy S23 սերիայի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն այլևս չի արտադրվել Exynos չիպով: Այս անգամ Sansung-ը նախապատվությունը տվել է միայն Snapdragon-ին: Տեղադրվել է բարձրակարգ, գերհզոր Snapdragon 8 Gen 2 պրոցեսորը:
Ունի 2 տեսակի ներքին հիշողություն 8 և 12, և 3 հիմնական հիշողություններ. 256, 512 և 1TB: Galaxy S23 Ultra մոդելը ստացել է 200MP տեսախցիկ, ինչը Samsung-ի կյանքում նորարարություն էր: Այն թույլ է տալիս լուսանկարել և տեսանյութեր նկարել մթության մեջ, չափազանց պարզ: Եվ իհարկե ամենագլխավոր առանձնահատկությունը. Galaxy S23 Ultra մոդելը էկոլոգիապես ամենամաքուր հեռախոսն է, որը երբևէ ստեղծել է Samsung-ը:


7. Samsung Galaxy Z Flip 5


Այս մոդելի կոմպակտ լինելը գերում է գրեթե բոլորին: Ունի 3.4 դյույմանոց Flex էկրան: 3700 mAh հզորությամբ հզոր մարտկոցը հզոր պրոցեսորի հետ մեկտեղ իդեալական է ֆիլմեր դիտելու և խաղեր խաղալու համար:
Ունի ջրից և փոշուց պաշտպանություն՝ IPX8:
Այս սմարթֆոնն աշխատում է Android 13 օպերացիոն համակարգով սեփական OneUI 5.1.1: Սմարթֆոնում կարող եք տեղադրել միայն մեկ ֆիզիկական քարտ, իսկ երկրորդը կցել վիրտուալ:
Ունի 12MP հիմնական տեսախցիկ: Այս սմարթֆոնի օգնությամբ հարմար է խմբակային լուսանկարներ իրականացնել: Նույնիսկ կա հատուկ սնունդ նկարելու ռեժիմ, նաև արագ կամ դանդաղ նկարելու ռեժիմներ:

Եթե մտածում եք գնել հեռախոս Երևանում, ապա ընտրությունը մեկն է՝ Yerevan Mobile: Այստեղ կարող եք գտնել յուրաքանչյուր թոփ սմարթֆոն ամենամատչելի արժեքով:


Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Հովհաննես
наверх