МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +28 °C Завтра+28 °C
Նաև ռուս ժողովուրդը՝ լենինյան բոլշևիզմի ոճրագործությունների զոհ (1)
14:23, 11.03.2024
451 | 0

1918 թվականի օգոստոսի 3-ին Մոսկվայում Գերմանիայի դեսպան Կարլ Հելֆրեյհն իր կառավարությանը հաղորդել է. «Բոլշևիկները բացահայտ ասում են, թե իրենց օրերն հաշվված են, Մոսկվային խուճապն է համակել...Քաղաքով մեկ տարածվում են Մոսկվա ներթափանցած «դավաճանների» մասին անհավանական լուրեր»:

Իշխանությունը բռնազավթելուց հետո բոլշևիկները երբեք իրենց վիճակն այդքան խարխուլ չէին համարել, ինչպես 1918 թվականի ամառային ամիսներին: Երբեմնի Մոսկովյան իշխանության տարածքին հավասար այն տարածքը, որը գտնվում էր նրանց վերահսկողության ներքո, առնված էր երեք հզոր ուժերի շրջափակման օղակում: Հարավից՝ Դոնի մարզից, սպառնում էին ատաման Կրասնովի կազակներն ու գեներալ Դենիկինի սպիտակգվարդիական բանակը, արևմուտքում ամբողջ Ուկրաինան գտնվում էր գերմանական զորքերի և Կենտրոնական ռադայի (Ուկրիանայի ազգային կառավարության) ձեռքերում, և, վերջապես, Անդրսիբիրյան երկաթուղային մայրուղու ամբողջ երկարությամբ գտնվող կարևորագույն քաղաքները հայտնվել էին Սամարայում ստեղծված էսեռական կառավարության կողմից աջակցվող Չեխոսլովակյան կորպուսի հարվածների տակ: Իսկ բոլշևիկների վերահսկողության ներքո մնացած շրջաններում էլ 1918 թվականի ամբողջ ամռան ընթացքում շարունակ բունտեր ու ապստամբություններ էին բռնկվում, քանի որ բոլշևիկներն անգթորեն թալանում էին գյուղացիներին, արգելում էին ազատ առևտուրը և մարդկանց բռնի զորակոչում էին Կարմիր բանակ: Զայրացած գյուղացիների խմբերը ներխուժում էին մերձակա քաղաքներ, մոտենում էին տեղական Սովետի շենքին ու երբեմն էլ փորձում էին հրկիզել դրանք կամ կործանել: Որպես կանոն, միջադեպերը ճնշվում էին. զինվորականությունը, միլիցիան, որոնք կոչված էին կարգը պահպանելուն, հաճախակի կրակում էին գյուղացիների վրա: Գրեթե ամեն օր տեղի ունեցող այս ելույթների մեղավորը բոլշևիկյան առաջնորդները համարել են հակահեղափոխականներին, որոնք լայնամասշտաբ դավադրություն են կազմակերպել իրենց իշխանության դեմ և այդ դավադրություններում ներգրավել են «կուլակներին և ծպտված սպիտակգվարդիականներին»:

«Նիժնի Նովգորոդում ակնհայտորեն սպիտակգվարդիական ապստամբություն է նախապատրաստվում, - 1918 թվականի օգոստոսի 9-ին հեռագրել է Լենինը Նիժնի Նովգորոդի նահանգային գործկոմի նախագահ Ֆեոդորովին՝ պատասխանելով ունեզրկման ենթարկված գյուղացիների դժգոհության մասին նրա հաղորդմանը, - պետք է լարել բոլոր ուժերը, կազմել դիկտատորների «եռյակ», անմիջապես իրականացնել զանգվածային տեռոր, գնդակահարել հարյուրավոր հանցագործների, նախկին սպաների և այլն: Չի կարելի հապաղել և ոչ մի րոպե: Կատարեք զանգվածային խուզարկություններ: Զենք կրելու համար՝ գնդակահարություն: Կազմակերպեք մենշևիկների և այլ կասկածելի տարրերի զանգվածային արտաքսում»:

Հաջորդ օրը, օգոստոսի 10-ին, նույն տոնայնության մեկ այլ հեռագիր ուղարկվել է Պենզայի նահանգային գործկոմին. «Ընկերնե՛ր, հինգ վոլոստների կուլակների ապստամբությունը պետք է ենթարկվի անխնահ ճնշման: Դա է պահանջում ամբողջ հեղափոխության շահը, քանի որ սկսված է «վերջին վճռական մարտը» կուլակների դեմ: Պետք է օրինակ տալ: Պետք է կարմիր տեռոր. 1) Կախել (անպայման կախել, որպեսզի ժողովուրդը տեսնի) առնվազն 100 կուլակի, հարուստի ու արնախումի: 2) Հրապարակել նրանց անունները: 3) Նրանցից խլել ամբողջ հացը: 4) Նշանակել պատանդներ՝ համաձայն երեկվա հեռագրի: Անել այնպես, որպեսզի 100 վերստ շրջակայքում ժողովուրդը տեսնի, ախ ու վախ անի, իմանա, ճչա. Խեղդել արնախում կուլակներին: Հեռագրեք, որ հեռագիրն ստացել եք ու կատարել: Ձեր՝ Լենին

Գտեք առավել կարծր մարդիկ»:

(շարունակելի)

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
404 | 0
09:44, 13.04.2024
465 | 0
11:39, 08.04.2024
444 | 0
наверх