МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +29 °C Завтра+28 °C
Խելահեղ Նիցշեն
10:10, 15.04.2024
422 | 0

Ոմանք գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեին փիլիսոփայության սարսափելի երեխան են համարում: Նրա մասշտաբները հասկանալու համար պետք է տեսնել փոքր խորանարդներով շարված կառույցի փլուզվելը: Դա արևմտյան 2500-ամյա փիլիսոփայական ավանդության փլուզումն է. գալիս է փոքրիկ Նիցշեն, կառույցի տակից քաշում է առաջին խորանարդիկն ու ծիծաղելով ծափ է տալիս, երբ տեսնում է, թե ինչպես է ամբողջ շարվածքը փլուզվում:

Շատ դժվար է մի քանի տողով շարադրել նրա մտքերը՝ ոչ թե այն պատճառով, որ նրա կյանքի ընթացքում այդ մտքերը էական փոփոխություն են կրել, այլ այն պատճառով, որ մարդու մասին կարելի է պատկերացում կազմել նրա կյանքի ընդամենը մի քանի դրվագի մասին տեղեկանալով:

***

1858 թվականին, երբ նա տակավին դեռահաս է եղել, գնացել է մասնակցելու իր քոլեջում կազմակերպված այն բանավեճին, որի ժամանակ բոլորը պնդել են, թե անհնար է գտնել մի մարդու, որն այնքան քաջություն կունենա, որ ձեռքը կամավոր կրակին կպահի: Այդժամ Նիցշեն վառարանից վերցրել է կարմրատակած ածուխն ու մոտեցրել է հավաքվածներից յուրաքանչյուրին:

***

Համալսարանում ուսանելու տարիներին նա թափառել է Քյոլնում և ի վերջո մտել է հասարակաց տուն: Իրեն քսմսվող մարմնավաճառների միջով անցնելով՝ նա մոտեցել է դաշնամուրին, մի քանի ակորդ է նվագել, ապա կտրուկ վեր է կացել ու հեռացել է:

Ավա՛ղ, այս պատմությունները փիլիսոփայի խելագարության մասին նախազգուշացնող դրվագներ են, խելագարություն, որի նոպաները նրան հետապնդել են իր ամբողջ կյանքում, ինչպես, օրինակ, երբ նա արցունքն աչքերին փողոցում կախվել է ծեծված ձիու պարանոցից: Ուռո՞ւցք է ունեցել: Երկբևեռությո՞ւն է եղել: Նիցշեի հոգեկերտվածքի առեղծվածը գաղտնիք է մնացել…

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
423 | 0
09:44, 13.04.2024
499 | 0
наверх