МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +19 °C ... +33 °C Завтра+31 °C
Գիտե՞ք արդյոք…
16:35, 27.03.2024
619 | 0

Մերոնք՝ ընդօրինակելով ռուսներին, այս պտղի անունը «ավոկադո» են դրել, մինչդեռ եվրոպական բոլոր ժողովուրդների լեզուներում բառի վերջավորության «դ» և «ո» տառերը չկան: «Avocat» -ը ծնունդ է առել իսպաներեն «aguacate» եզրույթից, իսկ իսպանացիներն այդ եզրույթը ստեղծել են ութո-ացտեկյան լեզվաընտանիքին պատկանող «nahuatal» լեզվում գործածվող «ahuacatl» եզրույթի հենքի վրա: 1, 5 միլիոն բնակչություն ունեցող այս ցեղախումբը, որն ապրում է Կենտրոնական Ամերիկայում, պտղին հիշյալ անունը տալով՝ նկատի է ունեցել դրա արտաքին ու ներքին նմանությունը տղամարդու ամորձուն, մանավանդ, եթե երկու ավոկադոն իրար կողքի կախում ենք ծառի ճյուղից: «Avocat» -ը, ի դեպ, միակ բառը չէ, որ եվրոպացիները փոխառել են «nahuatal» լեզվից. Այդ լեզվից այլ լեզուների անցել են նաև «շոկոլադ» , «չիլի», «տոմատ» բառերը:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
наверх