МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +19 °C ... +33 °C Завтра+33 °C
Ալժիրի ֆրանսիացիներին անտերության մատնած դը Գոլին ոչ մի կերպ հնարավոր չի եղել սպանել
18:52, 22.05.2024
545 | 0

1962 թվականի օգոստոսի 22 ին վեցերորդ անհաջող մահափորձն է կատարվել Ֆրանսիայի Նախագահի՝ գեներալ Շարլ դը Գոլի նկատմամբ: Ահաբեկիչները դը Գոլի ծառայողական մեքենան ընթացքի ժամանակ գնդակոծել են ինքնաձիգներից: Նախագահի բախտն այս անգամ էլ է բերել. նա ընդամենը թեթևակի վախեցել է ու քերծել մատը, երբ կոստյումի վրայից ձեռքով թափ է տվել փշրված ապակու կտորտանքը:

Մահափորձը դարձյալ կազմակերպած է եղել նախորդ հոդվածումս հիշատակած OAS կազմակերպությունը, որի մասնակցությունն այս մահափորձին ապացուցվել է: Կազմակերպությունում ընդգրկված վեց սպայի դատել են Ֆորտ Վինսենտում: Դատավարությունը վստահվել է հատուկ դատարանին: Հայրենասեր ահաբեկիչներից հինգին ցմահ բանտարկության են դատապարտել, իսկ նրանց գլխավորին՝ Ֆրանսիայի ռազմաօդային զորքերի 36-ամյա գնդապետ Ժան-Մարի Բաստիան Թիրիին՝ մահապատժի:

Գնդապետը մահապատժի է ներկայացել շքերթային համազգեստով «Պատվոր լեգեոն» -ի ասպետական խաչը կրծքին: Այդ շքանշանն ընդամենը ամիսներ առաջ նրան անձամբ հանձնել էր հենց նախագահը՝ Շարլ դը Գոլը:

Գնդապետը հրաժարվել է գնդակահարությունից առաջ աչքերը կապելու առաջարկությունից:

Բաստիեն Տիրիի գնդակահարությունից ոչ շատ առաջ՝ 1963 թվականի մարտի 6-ին, OAS-ի զինյալ-լրագրող Ժան դը Բրամը գնդակահարել է բանկիր Անրի Լյաֆոնին՝ դը Գոլի խորհրդականներից մեկին, որը հրաժարվել է միջնորդել, որպեսզի մահվան դատապարտվածին ներում շնորհվի:

Այս մահապատիժը եղել է Ֆրանսիայում ի կատար ածված վերջին մահապատիժը:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
23:14, 04.06.2024
361 | 0
наверх