МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +17 °C ... +30 °C Завтра+28 °C
Արդյո՞ք ցանկացած իշխանություն Աստծուց է
12:16, 17.06.2024
382 | 0

Մի հարցազրույցի ժամանակ այս մարդը, ցանկանալով հիմնավորել, որ ինքն օրինական իշխանավոր է, ասաց, թե ամենայն իշխանություն աստծուց է: Եվ, ցավոք, ոչ մի հոգևորական, ոչ մի ուսյալ մարդ ինչպես հարկն է չհակադարձեց նրան, Պողոս առաքյալի խոսքը պատշաճ վերլուծության չենթարկեց, ցույց չտվեց առաքյալի բանաձևումի խոցելիությունը, ոչ մեկը չհակադարձեց նրան առ այն, որ եթե ամենայն իշխանություն Աստծուց է, ապա դու և քո հետևորդներն ինչո՞ւ ապստամբեցիք նախորդ իշխանության դեմ, ինչո՞ւ չհպատակվեցիք այդ իշխանությանը, չէ՞ որ Պողոս առաքյալի պահանջը նաև այդ է՝ հնազանդվել իշխանությանը: Հռոմեացիներին հասցեագրած նամակի 13-րդ գլխում Պողոս առաքյալը մասնավորապես ասում է.

«Ամեն մարդ, որ իշխանության տակ է, թող հպատակի նրան. քանզի չկա իշխանություն, որ Աստծուց չլինի. և եղած իշխանությունները Աստծուց են կարգված։ 2Հետևաբար, ով հակառակում է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակում. և նրանք, որ հակառակում են, իրենց դատաստանն են ընդունում. 3քանի որ իշխանավորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ՝ չար գործերի։ Ուզո՞ւմ ես չվախենալ իշխանությունից. բարի՛ն գործիր և նրանից գովասանք կստանաս, 4որովհետև նա Աստծու պաշտոնյա է քեզ՝ բարի գործերի համար. իսկ եթե չար գործես, վախեցի՛ր. քանի որ սուրը մեջքին ի զուր չէ կապված. Աստծու սպասավոր է նա, վրեժխնդիր՝ բարկության համար, նրա դեմ, որ չարն է գործում. 5դրա համար պետք է հնազանդվել ոչ միայն բարկության համար, այլ նաև խղճմտանքի պատճառով. 6ահա թե ինչու հարկեր եք վճարում. Որովհետև նրանք Աստծու սպասավորներ են՝ այդ բանին կանխապես նշանակված։ 7Արդ, հատուցեցե՛ք յուրաքանչյուրին իրենց պարտքերը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկյուղ՝ երկյուղը, որին պատիվ՝ պատիվը» ։

Եթե ընդունում ես, որ Աստված է կառավարում աշխարհը, ապա նաև պիտի ընդունես, որ եթե ինչ-որ մի մարդ հասնում է բարձունքների, ապա դա տեղի է ունենում նաև Աստծու կամոք: Հետևաբար, պետք է հարգել բարձրագույն ղեկավարությանն ու կատարել նրա հարամանները՝ և ոչ թե փորձել ինքնուրույնաբար ինչ-որ բան վճռել կամ ապստամբել այդ ղեկավարության դեմ, քանզի մի՞թե ճիճուն կարող է դատել, թե Բարձրյալն ինչ ծրագրեր ունի:

Հեթանոս աստվածները, օրինակ, Բաալը կամ Մոլոքը, նույնպես իշխանությունը վստահել են իրենց դրածոներին: Ի դեպ, ոմանք կարող են ասել. «Քանի որ Աշխարհի իշխանը, որի մասին հենց Քրիստոսն է խոսել, ըստ էության սատանան է, որ կա, ապա սատանան նույնպես կարող է աշխարում պաշտոնի կարգել իրեն հաճելի մարդկանց»: Իսկ դա նշանակում է, որ ամեն իշխանություն հաստատ Աստծուց չէ: Բացի այդ շատ դժվար է պատկերացնել, որ բազմաթիվ չարագործ իշխանավորներ, Աստծո կամոք պաշտոնավարելով, հաճախ հազարավորներին կամ միլիոնավորներին կործանում ու երկրները դժոխքի են վերածում:

Շատ հնարավոր է, որ այս սկզբունքը հորինել են Հռոմի տիրակալները, որպեսզի Աստծո անունից անեն այն, ինչ ուզում են և չվախենան, որ իրենց որևէ մեկը գահընկեց կանի, քանզի ինքն «աստվածընտրյալ է»:

(շարունակելի)

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
наверх