МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +30 °C Завтра+31 °C
Հայաստանում ավելի շատ վստահում են արտարժույթին, քան` դրամին
16:01, 31.05.2013
5708 | 1
Հայաստանում ավելի շատ վստահում են արտարժույթին, քան ՀՀ դրամին: Այդ մասին են վկայում ՀՀ ԿԲ-ի` առևտրային բանկերի ավանդների վիճակագրական տվալները: ՀՀ բանկերում արտարժույթով ավանդներն ավելի շատ են, քան դրամով ավանդները` չնայած այն հանգամանքի, որ դրամային ավանդների դիմաց տրամարդում են մինչև 14.5%, իսկ արտարժույթով ավանդների դեպքում տոկոսադրույքը չի գերազանցում 10%-ը:

Սա վկայում է այն մասին, որ Հայաստանում ռեզիդենտները և ոչ ռեզիդենտները նախընտրում են իրենց միջոցները պահել արտարժույթով, այլ ոչ դրամով:

2013թ.-ի մարտ ամսին ՀՀ բակերում ոչ ռեզիդենտ անձանց կողմից ներդրվել է 345.155.0 մլն դրամ ավանդ, որից 326.558.0 մլն-ը արտարժույթով իսկ 18.597.0 մլն-ը դրամով: Նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ` ՀՀ բանկերում ոչ ռեզիդենտների կողմից ներդրված ավանդների ծավալներն ավելացել են 31.5%-ով:

Վերոնշյալ ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտների` բանկերում ունեցած ավանդների չափը կազմել է 1.003.743.0 մլն դրամ, որից 364.889.0 մլն-ը դրամով են, իսկ 638.874.0 մլն-ը` արտարժույթով: Նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ` ՀՀ ռեզիդենտների կողմից ներգրավված ավանդների ծավալն աճել է 5.68%-ով

Ընդհանուր առմամբ այս տարվա մարտ ամսին ՀՀ բանկերում ներդրված ավանդների չափը կազմել է 1.348.898.0 մլն դրամ, իսկ հաշվեգրված տոկոսները` 15.775.0 մլն դրամ:

2008-2013թվականների` ՀՀ բանկերում ներգրավված ավանդների դինամիկան տեսնելու համար սեղմեք այստեղ:
Автор: Լիլիթ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Լիլիթ
14:27, 14.05.2013
5763 | 4
17:25, 08.05.2013
5049 | 0
наверх