МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +18 °C Завтра+24 °C
ԴԱՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ՝ 0: 4
01:27, 12.06.2013
5105 | 1
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին կարելի է համարել Եվրոպայի թերեւս ամենահանելուկային եւ անկանխատեսելի թիմը: Հիրավի դժվար է սովորական տրամաբանությամբ ընկալել թե ինչպես կարող է չորս օր առաջ սեփական դաշտում մալթացիներին պարտված թիմը հյուրընկալվելիս 4: 0 հաշվով ջախջախել դանիացիներին:
Եվ, սակայն, դա իրողություն է. մեր հավաքականի հաղթանակը ավելի քան տպավորիչ է: Հաշիվը արդեն 27-րդ վայրկյանին բացեց, իսկ 59-րդին էլ եռապատկեց Յուրա Մովսիսյանը: 19-րդ րոպեին հերթական հակագրոհը սառնասրտորեն եզրափակեց Արազ Օզբիլիսը: Դե իսկ վերջակետը գեղեցկագույն գոլով դրեց Հենրիկ Մխիթարյանը՝ 81-րդ րոպեին: Նա խփեց հավաքականում իր 11-րդ գոլը:
Սեպտեմբերի 6-ին մեր թիմը կհյուրընկալվի չեխերին:

Հրայր Նազարյան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նելլի Մարգարյան
наверх