МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +17 °C ... +30 °C Завтра+28 °C
ՄՈՐ ՆԱՄԱԿՆ ԱՂՋԿԱՆ
00:19, 17.08.2013
4756 | 4
Իմ սիրելի աղջիկ… Կգա օրը, որ ես կծերանամ և դու կլինես համբերատար և կփորձես հասկանալ ինձ: Եթե կեղտոտվեմ ճաշից, եթե չկարողանամ հագնվել առանց քո օգնության' եղիր համբերատար: Հիշիր ինչքան երկար ժամանակ եմ ծախսել, երբ այդքանը քեզ եմ սովորեցրել:

Եթե քո հետ զրուցելուց նույն բանը հազար անգամ կրկնեմ' մի ընդհատիր, լսիր ինձ: Երբ դու փոքր էիր ես հազար անգամ նույն հեքիաթը կարդացել եմ, որպեսզի դու քնես: Երբ տեսնես, որ ոչինչ չեմ հասկանում նոր տեխնոլոգիաներից, տուր ինձ ժամանակ և ինձ մի նայիր ծաղրական ժպիտով:

Ես այդպես քեզ շատ բան եմ սովորեցրել. Ինչպես ճիշտ ուտել, ինչպես գեղեցիկ հագնվել, ինչպես դիմակայել կյանքի դժվարություններին: Եթե ինչ-որ պահի ես ինչ-որ բան մոռանամ, կորցնեմ զրույցի շարանը, տուր ժամանակ, որպեսզի հիշեմ: Իսկ եթե ինձ մոտ այդպես էլ չստացվի, մի անհանգստացի: Ի վերջո ամենակարևորը. Ինչ-որ ես քեզ ասում եմ լսիր, կարող է պատահել քեզ հետ: Եթե ես ախորժակ չունենամ, չստիպես ինձ ուտել: Ես ինքս գիտեմ, երբ պետք է ուտեմ, իսկ երբ ոչ: Եթե հոգնած ոտքերս հրաժարվեն ինձ ծառայել, տուր ինձ ձեռքդ, ինչպես տվեցի իմը, երբ դու առաջին քայլերդ էիր անում: Եվ եթե մի օր ես քեզ ասեմ, որ այլևս չեմ ուզում ապրել, այլ ուզում եմ մեռնել' ներիր ինձ իմ խոսքերի համար:

Մի օր դու ինձ կհասկանաս: Տեսնելով իմ ծերությունը մի տխրիր, մի խելագարվիր, մի զգա քեզ անզոր: Եղիր ինձ հետ, փորձիր ինձ հասկանալ և օգնիր, ինչպես ես եմ քեզ օգնել, երբ դու նոր էիր սկսել քո կյանքը: Օգնիր ինձ շարժվել առաջ, օգնիր ինձ ավարտել իմ ուղին սիրով ու համբերությամբ: Ես կհատուցեմ քեզ իմ ժպիտով և անսահման սիրով, որը երբեք չի խունանա: Ես սիրում եմ քեզ, իմ սիրելի դուստր….
Աստված քեզ օրհնի

Մարիամ Մարիկյան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх