МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +17 °C ... +30 °C Завтра+28 °C
16+. Էջմիածնի Միաբանության գերեզմանաքարերի վրա պարող կանանցից մեկը բացահայտվեց
14:01, 26.08.2015
10942 | 0
Համացանցում շարունակում են տարածվել Էջմիածնի գերեզմանների վրա պարող և զվարճացող երկու կանանց լուսանկարները:

Նշենք որ լուսանկարներում պատկերված է Մայր տաճարից Սբ. Գայանե եկեղեցի տանող ճանապարհի ձախ կողմում գտնվող Էջմիածնի միաբանության գերեզմանոցը (17-20դդ.), որտեղ թաղված են բազում բարձրաստիճան հոգևորականներ և մտավորականներ, ինչպիսիք են Առաքել Դավրիժեցին և Երեմիա Եպիսկոպոս Օշականցին: Վերջինիս Տապանաքարի գրությունն անգամ մեծ գիտական ուսումնասիրությունների առիթ է հանդիսանում:

Պարզվեց, որ 17-20 դարերի գերեզմանների վրա պարած, զվարճացած և այս ամենը նաև լուսանկարահանած անձնավորություններից մեկը «Օդնոկլասնիկ» սոցցանցում առավել հայտնի է Dinara 777 / ok.ru/profile/555650969968 / անվամբ: Սակայն լուսանկարներում պատկերված անձնավորությունների իրական անունները դեռևս հայտնի չեն:
Չի պարզվում նաև, թե նրանք պատրաստվում ե՞ն արդյոք հանրությունից ներողություն խնդրել, կամ ենթարկվել պատասխանատվության:



Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх