МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +17 °C ... +30 °C Завтра+28 °C
ԲՈՂՈՔԻ ԱԼԻՔ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ. ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻՆ
00:51, 17.08.2013
2654 | 6
ԱՀԱԶԱՆԳ ԱՌՈՂՋ ՈՒԺԵՐԻՆ (ՏԱՐԱԾԵԼ)

Մենք` համացանցի օգտատերերս, համացանցը դիտարկում ենք ոչ միայն ժամանցով և հետաքրքրաշարժ տեղեկություններով զբաղվելու միջոց,
այլ նաև կարևոր մի հարթակ, որտեղ մենք ներկայացնում ենք մեր երկրի, մեր ժողովրադի և մեր ազգային և հոգևոր շահերը և ահազանգում դրանց հանդեպ ուղղված որևէ ոտնձգության դեմ:

Այս տեսանկյունից մեզ համար բացարձակապես անընդունելի են համացանցով տարածված բոլոր այն հարձակումները, որոնք ուղղված են մեր հայրենիքի և հավատքի կարևոր խորհրդանիշներին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին:

Եթե եկեղեցու թշնամիների ու աղանդավորական կազմակերպությունունների նենգ նկրտումները ինչ-որ առոմով հասկանալի են` ապա որևիցէ կերպով անհասկանալի են մեր եկեղեցու բարձրաստիճան հոգևորականության` ընդհուպ մինչև Երուսաղեմի Հայոց պատրիարքի հանգամանքը կրող եկեղեցեկանի հայտարարություններն ու պահվածքը:

Մենք, որպես մեր երկրի և մեր եկեղեցու ապագայով մտահոգված հավատացյալ հայորդիներ` կոչ ենք ուղղում մեր հայրենիքի և հայրենի սրբությունների հեղինակության անաղարտ պահպանությամբ մտահոգ բոլոր առողջ ուժերին` միանալու մեր սույն բողոքի ակցիային և թույլ չտալու որևէ ոտնձգություն մեր սրբությունների նկատմամբ:
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх