МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +17 °C ... +30 °C Завтра+28 °C
Պապն ինձ համար գնեց Աստվածաշունչ
23:37, 20.08.2013
5491 | 0
-Պապի բա ո՞ւր ենք գնալու:

-Գնում ենք Աստվածաշունչ առնենք: Դուք չունեք:

Ես տակավին մանուկ էի: Մեծ մամեն՝ տատուս մայրը՝ Արուս տատը դեռ չէր մահացել, պապին էլ դեռ քաղաքում էր ապրում, մեզ հետ էր բնակվում: Իսկ այդ տարի էր, որ մերոնց բաժանել էին: Այսինքն: Մենք արդեն առանձնացել էինք և բնակվում էինք առաջին հարկում:

Բաժանվել էր նաև պապու ողջ գրադարանը: Բաժանվել էր երկու մասի: Լավ գրքերը մնաց վերևում՝ հոպարին, արկածային գրադարանը, Ռուս դասականները, Ստեփան Զորյանի հատորները, ու ևս 350 կտոր գրականություն հանգրվանեց մեզ մոտ: Մեզ չհասավ ամենակարևորները՝ Սովետական հանրագիտարանի 13 հատորը, հայ դասականների գրադարանը և Աստվածաշունչը:

Պապու սրտին դարդ էր եղել: Մենք Աստվածաշունչ չունեյինք: Իսկ տրամվայը մեզ տարավ մինչև ծերեթելի, հետո նստեցինք 2-րդ համարի տրոլեյբուսն ու հասանք պլանի գլուխ, հետո ոտքով՝ Աբովյան փողոց: Չգիտեմ ինչքան քայլեցինք, բայց այդ օրն առաջին անգամ պապին ինձ ցույց տվեց Կարա Բալայի արձանը, պատմեց ծաղիկների մասին: Հետո եկանք և 7 աղբյուրից ջուր խմեցինք: Վերնիսաժում երկար պտտվելուց հետո պապին ինձ համար գնեց Աստվածաշունչ, և ասաց.

-Բալես, թող Աստված միշտ պահապան լինի քեզ:

Աստվածաշունչը դրվեց գրադարանում, այնպես, որ տեսանելի լինի բոլորին: Իսկ ես ուրախ ուրախ, մանուկ ու ժիր քայլերով բարձրացա վերև, և ասացի, որ մերը ավելի նորն է, դե չէի հասկանում, որ հավատքի նորն ու հինը չի լինում, հավատքը պարզապես պետք է լինի:

Հիմա ամեն անգամ, երբ մի գիրք եմ վերցնում, կամ դնում, վերցնում եմ նաև Աստվածաշունչը, նայում, ու հիշում եմ, թե ինչպես հագնվեցի, դրեցի ականջներով տաք գլխարկս, բարձրացա վերև, գոռացի. –պապի եկել եմ:

Տվեցի «ռաժոկը», պապին իր կոշիկները հագավ և բռնելով ձեռքս ինձ պտտեցրեց ողջ Երևանով, Աբովյանով, հրապարակով…


Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх