МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +17 °C ... +30 °C Завтра+28 °C
ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԵՊԵՏՆ ԻՐ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ ՆՇԵՑ ԵԿԵՂԵՑԱՍԵՐ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՀԵՏ
00:03, 22.08.2013
2689 | 0
Համբուրում ենք Վեհափառ Հոր Աջը, այն ավելի զորացնելու պատրաստակամ:

Ժամեր առաջ Վեհափառ հայրապետի ծննդյան տոնի առիթով քաղաքամայր Երևանից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին թվով 250 երիտասարդներ իրենց հոգևոր հայրերի առաջնորդությամբ` իրենց շնորհավորանքը և որդիական զգացումները փոխանցելու Հայոց Հայրապետին:

Երիտասարդները Վեհափառ Հայրապետին շնորհավորեցին և Հայրապետի օրհնությունը ստացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սրահում:

Ներկա էին բազմաթիվ երիտասարդական հաստատությունների պատասխանատուներ, ներկայացուցիչներ և երիտասարդների եկեղեցանվեր գործունեություն աջակիցներ: Ներկաները իրենց բարեմաղթանքներում իրենց սերը, հարգանքը և նվիրվածությունը փոխանցեցին Վեհափառ հորը` մաղթելով առողջ, խաղաղ, համբերատար և արդյունաշատ հայրապետության բազում տարիներ:

Իր շնորհավորանքը բերեց նաև «Հավատամք» նորաստեղծ երգչախումբը, հոգևոր երգեցողությամբ աղոթք կատարելով Հայոց Հայրապետի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության համար:
Մենք ևս մեր որդիական շնորհավորանքներն ենք բերում Ձեզ` Վեհափառ Հայրապետ` ասելով Աստված օգնական Վեհափառ տեր: Համբուրում ենք ձեր աջը, այն ավելի զորացնելու պարտաստակամությաբ:

Թող հայրապետիդ աջի օրհնությամբ և գավազանի զորությամբ ի չիք դառնան ամենայն վատ բան, որ պիտի խոչընդոտեն մեր հայրենիքի և մեր եկեղեցու զորացումը: Ամեն
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх