МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +29 °C Завтра+29 °C
Հեռակա ուսուցման ընդունելություն՝ բուհերուՄ
17:20, 11.09.2013
5958 | 0


Irates.am-ի փոխանցմամբ Բուհերում շարունակվում է հեռակա ուսուցման ընդունելությունը։

Մինչ այժմ ԵՊՀ 24 մասնագիտությունների գծով հեռակա ուսուցմամբ բակալավրիատ է դիմել 360 դիմորդ: Բակալավրիատի ընդունելության քննությունները տեղի կունենան հոկտեմբերի 5-14-ը, իսկ արդեն հոկտեմբերի 25-ին հայտնի կդառնան ընդունվածների անունները:

Հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի 20 մասնագիտությունների գծով այս պահի դրությամբ դիմել է ավելի քան 300 դիմորդ: Մագիստրատուրայի ընդունելության քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 18-25-ը համապատասխան ֆակուլտետներում` տվյալ մասնագիտությամբ բակալավրի ամփոփիչ ատեստավորման քննական ծրագրով:

Նշենք, որ ԵՊՀ-ում հեռակա ուսուցմամբ բակալավրիատի և մագիստրատուրայի դասերը կսկսվեն նոյեմբերի 1-ից:

Իսկ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում հեռակա ուսուցման փաստաթղթերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը: Ընդունելության քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 3-20-ը:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4929 | 0
наверх