Լուսանկարչությունը յուրօրինակ արվեստ է, որի շնորհիվ պահը երևակվում է ժամանակի հավերժում՝ դառնում պատմություն, ապրեցնում հուշերն ու զգացողությունները: Պատկերների ստեղծման լուսանկարչության մեթոդը շուրջ երկդարյա պատմություն ունի. Մեր օրերում այն զարգացման աննախընթաց վերելք է որդեգրել. Ոչ միայն լուսանկարչական սարքավորումներն են կատարելագործվել, այլև լուսանկարման մեթոդները: Հայաստանում նույնպես ոլորտը առաջընթացի ուղի է բռնել. Բնագավառում այսօր թեև քիչ բայց պրոֆեսիոնալների կայուն թիմ է գործում. Մեր երկրում ևս իր արդյունավետ գործունեոթյամբ աչքի է ընկնում նաև Արմ պրո ֆոտո ընկերությունը, փորձառու և ճանաչված մասնագետ Ռոբերտ Ասատրյանի տնօրինությամբ: Նախկինում ղեկավարելով Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան՝ ԱՌՄ ՊՐՈ ՓՈՏՈ ֆիրմայի տնօրեն Ռոբերտ Ասատրյանն այսօր նույն սիրով ու ջանասիրությամբ ձեռնամուխ է եղել լուսանկարչության զարգացման գործին. Նա ֆանատիկ սիրով է կապված իր աշխատանքին, ստեղծագործական մոտեցմամբ կյանքի կոչված բազմաթիվ, արվեստի հասնող տարաբնույթ լուսանկարները հենց այս նվիրումի արտացոլումն են: «ԱՌՄ ՊՐՈ ՓՈՏՈ» -ն հայաստանյան առաջատար ընկերություններից է մասնագիտացած բոլոր տիպի ֆոտոծառայությունների մատուցման գործում: Հաջողությամբ համագործակցելով մի շարք հեղինակավոր նմանատիպ միջազգային ընկերությունների հետ Արմ Պրո Ֆոտոն մշտապես կատարելագործում է իր ծառայությունների որակը՝ այցելուներին մատուցելով երաշխավորված որակյալ սպասարկում: Ընկերությունն այժմ հանդիսանում է Ռեքքորդ գրուպ ընկերության («Raccord Group, LLC») պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Արմ Պրոմ ֆոտոն իրականացնում է աշխարհում և Հայաստանում ամենաբարձր որակ ապահովվող միակ երկկողմանի տպագրություն: Ընկերությունը մասնագիտացել է հատկապես Հարսանյաց և այլ հանդիսությունների ֆոտոգրքերի ստեղծման, ֆոտոալբոմների դիզայնի և տպագրության ոլորտում: Ամբողջ աշխարհում հայտնի ՖՈՏՈ ԳՐՔԵՐԻ, ՖՈՏՈ ԱԼԲՈՄՆԵՐԻ տպագրությունը կարող եք պատվիրել ԱՌՄ ՊՐՈ ՓՈՏՈ խանութ սրահում: Տպագրությունն իրականացվում է վերջին սերնդի սարքավորումներով. «ԱՌՄ ՊՐՈ ՓՈՏՈ» -ում արված լուսանկարների առավելությունը նրանց դիմացկությամբ և որակական բարձր հատկանիշներով է պայմանավորված: Հատուկ նյութերի շնորհիվ լուսանկարները ժամանակի մեջ չեն կորցնում իրենց փայլն ու որակը, անգամ թրջվելու դեպքում դրանք որևէ փոփոխության չեն ենթարկվում: Ի դեպ գնային ճկուն համակարգի շնորհիվ Արմ Պրո Ֆոտոյի ծառայությունները հասանելի են հանրության առավել լայն զանգվածներին: Յուրահատուկ զգացմունքայնություն, ինքնաարտահայտման անսահման ազատություն, գեղեցիկի նկատմամբ պաշտամունքի հասնող մի անասելի զգացում, որի արդյունքում ծնվում է արվեստի հասնող լուսանկարը. հենց այս գեղարվեստի արարմամբ էլ ապրում, հիանում, ու ստեղծագործում է «ԱՌՄ ՊՐՈ ՓՈՏՈ» ընկերության ղեկավար Ռոբերտ Ասատրյանը: Հավերժացրեք Ձեր կյանքի կարևոր իրադարձությունները, հյուսեք Ձեր կենսագրության ոսկե ժապավենը: Արմ Պրո ֆոտո - գնահատեք հավերժի պահը: Հասցե ՝ Ք. Երևան, Խանջյան 13ա (Երգի պետական թատրոնի շենք) էլ․ փոստ՝ armprophoto@gmail.com Հեռ․ (+37410) 56-12-12 (+37499) 56-12-12 |