MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Yarın:+29 °C
Լուսանկարչական արվեստի արահետներում ARM PRO PHOTO
23:02, 23.09.2013
6646 | 0
Լուսանկարչությունը յուրօրինակ արվեստ է, որի շնորհիվ պահը երևակվում է ժամանակի հավերժում՝ դառնում պատմություն, ապրեցնում հուշերն ու զգացողությունները: Պատկերների ստեղծման լուսանկարչության մեթոդը շուրջ երկդարյա պատմություն ունի. Մեր օրերում այն զարգացման աննախընթաց վերելք է որդեգրել. Ոչ միայն լուսանկարչական սարքավորումներն են կատարելագործվել, այլև լուսանկարման մեթոդները: Հայաստանում նույնպես ոլորտը առաջընթացի ուղի է բռնել. Բնագավառում այսօր թեև քիչ բայց պրոֆեսիոնալների կայուն թիմ է գործում. Մեր երկրում ևս իր արդյունավետ գործունեոթյամբ աչքի է ընկնում նաև Արմ պրո ֆոտո ընկերությունը, փորձառու և ճանաչված մասնագետ Ռոբերտ Ասատրյանի տնօրինությամբ: Նախկինում ղեկավարելով Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան՝ ԱՌՄ ՊՐՈ ՓՈՏՈ ֆիրմայի տնօրեն Ռոբերտ Ասատրյանն այսօր նույն սիրով ու ջանասիրությամբ ձեռնամուխ է եղել լուսանկարչության զարգացման գործին. Նա ֆանատիկ սիրով է կապված իր աշխատանքին, ստեղծագործական մոտեցմամբ կյանքի կոչված բազմաթիվ, արվեստի հասնող տարաբնույթ լուսանկարները հենց այս նվիրումի արտացոլումն են:

«ԱՌՄ ՊՐՈ ՓՈՏՈ» -ն հայաստանյան առաջատար ընկերություններից է մասնագիտացած բոլոր տիպի ֆոտոծառայությունների մատուցման գործում:
Հաջողությամբ համագործակցելով մի շարք հեղինակավոր նմանատիպ միջազգային ընկերությունների հետ Արմ Պրո Ֆոտոն մշտապես կատարելագործում է իր ծառայությունների որակը՝ այցելուներին մատուցելով երաշխավորված որակյալ սպասարկում: Ընկերությունն այժմ հանդիսանում է Ռեքքորդ գրուպ ընկերության («Raccord Group, LLC») պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Արմ Պրոմ ֆոտոն իրականացնում է աշխարհում և Հայաստանում ամենաբարձր որակ ապահովվող միակ երկկողմանի տպագրություն:
Ընկերությունը մասնագիտացել է հատկապես Հարսանյաց և այլ հանդիսությունների ֆոտոգրքերի ստեղծման, ֆոտոալբոմների դիզայնի և տպագրության ոլորտում: Ամբողջ աշխարհում հայտնի ՖՈՏՈ ԳՐՔԵՐԻ, ՖՈՏՈ ԱԼԲՈՄՆԵՐԻ տպագրությունը կարող եք պատվիրել ԱՌՄ ՊՐՈ ՓՈՏՈ խանութ սրահում:
Տպագրությունն իրականացվում է վերջին սերնդի սարքավորումներով.
«ԱՌՄ ՊՐՈ ՓՈՏՈ» -ում արված լուսանկարների առավելությունը նրանց դիմացկությամբ և որակական բարձր հատկանիշներով է պայմանավորված: Հատուկ նյութերի շնորհիվ լուսանկարները ժամանակի մեջ չեն կորցնում իրենց փայլն ու որակը, անգամ թրջվելու դեպքում դրանք որևէ փոփոխության չեն ենթարկվում:
Ի դեպ գնային ճկուն համակարգի շնորհիվ Արմ Պրո Ֆոտոյի ծառայությունները հասանելի են հանրության առավել լայն զանգվածներին:
Յուրահատուկ զգացմունքայնություն, ինքնաարտահայտման անսահման ազատություն, գեղեցիկի նկատմամբ պաշտամունքի հասնող մի անասելի զգացում, որի արդյունքում ծնվում է արվեստի հասնող լուսանկարը. հենց այս գեղարվեստի արարմամբ էլ ապրում, հիանում, ու ստեղծագործում է «ԱՌՄ ՊՐՈ ՓՈՏՈ» ընկերության ղեկավար Ռոբերտ Ասատրյանը:
Հավերժացրեք Ձեր կյանքի կարևոր իրադարձությունները, հյուսեք Ձեր կենսագրության ոսկե ժապավենը:
Արմ Պրո ֆոտո - գնահատեք հավերժի պահը:

Հասցե ՝ Ք. Երևան, Խանջյան 13ա (Երգի պետական թատրոնի շենք)
էլ․ փոստ՝ armprophoto@gmail.com
Հեռ․ (+37410) 56-12-12
(+37499) 56-12-12
Լուսանկարչությունը յուրօրինակ արվեստ է, որի շնորհիվ պահը երևակվում է ժամանակի հավերժում՝ դառնում պատմություն, ապրեցնում հուշերն ու զգացողությունները:
Basın sekreteri: TVADSTUDIO
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
TVADSTUDIO
00:43, 14.12.2018
10176 | 0
yukarı