МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Завтра+28 °C
Իսկ դո՞ւք արդեն ճամփորդել ենք տիեզերքով. հրավիրում ենք
12:35, 16.10.2013
2916 | 0
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բնագիտության լաբորատորիայում գործում է Աստղացուցարանը, որը աստղագիտության յուրատեսակ ուսումնական կաբինետ է: Այստեղ իրականացվում է աստղագիտության լրացուցիչ կրթություն՝ օգնելով սովորողներին ձեռք բերել աստղագիտական գիտելիքներ և սեր առաջացնելով դեպի աստղագիտությունը:
Այստեղ ցուցադրվում են ֆիլմեր, որոնք ստեղծված են 360˚ ձևաչափով` հատուկ գնդաձև կինոսրահի համար, ինչպիսին մեր Աստղացուցարանն է: Այն հիանալի տարածական զգացողություններ է պատճառում, քանի որ ֆիլմը ցուցադրվում է կիսագնդի ողջ մակերսով` ստեղծելով տպավորություն, թե դիտողը հենց այդ պահին տիեզերքում է: Իրադարձությունների կենտրոնում գտնվելու զգացողությունն այստեղ ավելի բնական է, քան մնացած այլ տարածական ցուցադրությունների ժամանակ: Աստղացուցարանը հնարավորություն է ընձեռում նաև արհեստականորեն ստեղծել վիրտուալ երկինք և օգտվողներին ծանոթացնել երկնակամարի պայծառ աստղերի և հայտնի համաստեղությունների հետ:
Աստղացուցարան կարելի է այցելել. «Ես եւ շրջակա աշխարհը» դասընթացի շրջանակում` 1-4-րդ դասարանցիները (10-20 հոգանոց խմբով), 5-6-րդ դասարանցիները` «Բնագիտություն» դասընթացին, (10-15հոգանոց խմբով), 7-12-րդ դասարանցիները` «Ֆիզիկայի» դասընթացին, 10-15 հոգով:
Մեկ անձի համար` մեկ ցուցադրություն-դասընթացի արժեքը կազմում է ընդամենը 250: Ցուցադրություններիտևողությունը 30-45 րոպե է:
Աստղացուցարան կարող են այցելել բոլոր ցանկացողները:
Այցելության համար խնդրում ենք նախօրոք գրանցվել` նշելով նախընտրած ֆիլմի թեման.
1. «Գիտարշավ Արեգակնային համակարգով»
2. «Համաստեղություններն ըստ տարվա եղանակների»
3. «Երկու ապակյա փոքրիկ կտորներ. զարմանալի աստղադիտակ»
4. «IBEX արբանյակը»
5. «Անիմացիոն ֆիլմը»
Ի դեպ` եթե որոշել եք այցելել եւ դիտել մեր առաջին 4 ֆիլմերը, հինգերորդը մենք ձեզ կցուցադրենք անվճար: Այնպես որ, շտապեք, մենք ձեզ կօգնենք բացահայտել տիեզերքը:


ՀԱԶ, Բ-1 թաղամաս, Րաֆֆու 57, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց, Մեդիակենտրոն
Հեռախոս` 74 72 46, 098 81 52 89

Էլ փոստ`
a.space@mskh.am:
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
11:23, 15.04.2016
4582 | 0
12:54, 03.11.2015
4974 | 0
15:02, 26.10.2015
4090 | 0
наверх