«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բնագիտության լաբորատորիայում գործում է Աստղացուցարանը, որը աստղագիտության յուրատեսակ ուսումնական կաբինետ է: Այստեղ իրականացվում է աստղագիտության լրացուցիչ կրթություն՝ օգնելով սովորողներին ձեռք բերել աստղագիտական գիտելիքներ և սեր առաջացնելով դեպի աստղագիտությունը: Այստեղ ցուցադրվում են ֆիլմեր, որոնք ստեղծված են 360˚ ձևաչափով` հատուկ գնդաձև կինոսրահի համար, ինչպիսին մեր Աստղացուցարանն է: Այն հիանալի տարածական զգացողություններ է պատճառում, քանի որ ֆիլմը ցուցադրվում է կիսագնդի ողջ մակերսով` ստեղծելով տպավորություն, թե դիտողը հենց այդ պահին տիեզերքում է: Իրադարձությունների կենտրոնում գտնվելու զգացողությունն այստեղ ավելի բնական է, քան մնացած այլ տարածական ցուցադրությունների ժամանակ: Աստղացուցարանը հնարավորություն է ընձեռում նաև արհեստականորեն ստեղծել վիրտուալ երկինք և օգտվողներին ծանոթացնել երկնակամարի պայծառ աստղերի և հայտնի համաստեղությունների հետ: Աստղացուցարան կարելի է այցելել. «Ես եւ շրջակա աշխարհը» դասընթացի շրջանակում` 1-4-րդ դասարանցիները (10-20 հոգանոց խմբով), 5-6-րդ դասարանցիները` «Բնագիտություն» դասընթացին, (10-15հոգանոց խմբով), 7-12-րդ դասարանցիները` «Ֆիզիկայի» դասընթացին, 10-15 հոգով: Մեկ անձի համար` մեկ ցուցադրություն-դասընթացի արժեքը կազմում է ընդամենը 250: Ցուցադրություններիտևողությունը 30-45 րոպե է: Աստղացուցարան կարող են այցելել բոլոր ցանկացողները: Այցելության համար խնդրում ենք նախօրոք գրանցվել` նշելով նախընտրած ֆիլմի թեման. 1. «Գիտարշավ Արեգակնային համակարգով» 2. «Համաստեղություններն ըստ տարվա եղանակների» 3. «Երկու ապակյա փոքրիկ կտորներ. զարմանալի աստղադիտակ» 4. «IBEX արբանյակը» 5. «Անիմացիոն ֆիլմը» Ի դեպ` եթե որոշել եք այցելել եւ դիտել մեր առաջին 4 ֆիլմերը, հինգերորդը մենք ձեզ կցուցադրենք անվճար: Այնպես որ, շտապեք, մենք ձեզ կօգնենք բացահայտել տիեզերքը: ՀԱԶ, Բ-1 թաղամաս, Րաֆֆու 57, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց, Մեդիակենտրոն Հեռախոս` 74 72 46, 098 81 52 89 Էլ փոստ` a.space@mskh.am: |