МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +17 °C ... +30 °C Завтра+28 °C
Չի կարելի մեր նախնյաց գերեզմաններն ապօրինաբար խլել, պղծել և այն վերածել մշակելի տարածքի. ՏԵՐ ԵՓՐԵՄ ՔԱՀԱՆԱ ԶԱՐԳԱՐՅԱՆ
23:23, 08.11.2013
3606 | 0
ՈՂՋ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՕՀԱՆԱՎԱՆԻ ԲՆԱԿՉՈՒՀԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿՑՈՒՀԻ ՍՈՒՍԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ՍՏԱՀՈԴ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Տիկին Սուսաննա, Աստծո 10 պատվիրաններից մեկը հրահանգում է. «Սուտ մի’ վկայիր»: /Բ Օրինաց, 5: 20/

Սուրբ Հովհաննավանքում հոգևոր ծառայության նշանակվելուց ի վեր, շուրջ երեք տարիներ քարոզում եմ Տիրոջ հանդեպ երկյուղը կորցրած տիկին Սուսաննային, որ չի կարելի մեր նախնյաց գերեզմաններն ապօրինաբար խլել, պղծել և այն վերածել մշակելի տարածքի:
Շատ հաճախ սրբապղծություն բառն օգտագործում ենք, երբ հարևան պետություններից որևէ մեկում ոտնահարվում են եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմաններ և այլ մշակութային կառույցներ, սակայն թուրքանման արարծներն այսօր, ի շահ իրենց ընտանիքի «բարօր կյանքի» , պատրաստ են սրբապղծություն կատարել, վայրահաչել հոգևոր հովվի մասին, բռնադատել նրան, զրպարտել և ամեն կերպ սեփական մեղքը հանիրավի բարդել մինչ օրս խոնարհաբար լռողների վրա:
Գիտակցելով նախկինում վանքապատկան տարածքին վերաբերող խնդրի հույժ կարևորությունը, որ տարիներ անց այնտեղ ոչ մի գերեզման չի մնալու, դիմում-խնդրագրեր եմ ներկայացրել ՀՀ Մշակույթի Նախարարության պատկան մարմիններին:
Այս տարվա օգոստոսի 21-ին ՀՀ Վարչապետի աջակցությամբ տարածքը դարձյալ վերածվեց հատուկ պահպանման գոտու, ինչից 2006թ. մեկ այլ բարբարոսի քմահաճույքի արդյունքում զրկվել էր:
Զարմանում եմ` ինչպես են Սուսաննա Գաբրիելյանին երկար տարիներ պահել ՀՀ Հուշարձանների պահպանության գործակալության մարզային վարչությունում, ով այդպես էլ չի հասկանում, որ հատուկ պահպանման տարածքում անկարելի է որևէ աշխատանք կատարել, առավել ևս գերեզմաններ պղծել և ծառեր տնկել:
Ցավում եմ, որ Սուսաննա Գաբրիելյանի բարբաջանքներին ունկնդիր` հարցն առանց լուրջ ուսումնասիրելու, ոմանք նրա սուտ վկայությանը մեղսակից են դառնում և հյուսում են նրա ապահայրենասիրական գործողությունների շղթան:
Իբրև Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովիվ` խնդրում եմ վանական համալիրին հասակակից գերեզմանների պահպանման ապագայով անհանգստացող յուրաքանչյուր հայորդու այցելել 4-13-րդ դարերի սրբավայր և տեսնել Սուսաննա Գաբրիելյանի իրական պատկերը:

ՏԵՐ ԵՓՐԵՄ ՔԱՀԱՆԱ ԶԱՐԳԱՐՅԱՆ
ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔԻ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎԻՎ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх