МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +17 °C ... +30 °C Завтра+28 °C
9-ամյա Ժասմին Սարգսյանն օգնության կարիք ունի: Նրա աջ կիսագնդում հայտնաբերվել է մեծածավալ արնազեղում` ձևավորված հեմատոմայով:
00:25, 09.11.2013
2749 | 0
9-ամյա Ժասմին Սարգսյանն օգնության կարիք ունի: Նրա աջ կիսագնդում հայտնաբերվել է մեծածավալ արնազեղում` ձևավորված հեմատոմայով: Երեխայի հիվանդությունը զարգացել է սուր ձևով: Նոյեմբերի 1-ի գիշերը անոթային պաթոլոգիայի արատ ունեցող երեխան գլուխը հարվածել է պատին, ինչի պատճառով էլ նրա արնատար անոթը պատռվել է և ստացել է արնազեղում: Առավոտյան երեխան գիտակցության մթագնածությամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վերակենդանացման բաժանմունքում մի քանի օր անցկացնելուց հետո նա այժմ տեղափոխվել է նյարդավիրաբուժության բաժանմունք, որտեղ ստանում է բուժում: Նրա վիճակը կայունանալուց հետո պետք է արվի վիրահատություն: Նման կարգի վիրահատություններ արվում են Հայաստանում` թիվ մեկ համալսարանական կլինիկայում: Երեխայի մոր խոսքերով, Թիվ մեկ համալսարանական կլինիկայում նրան ասել են, որ վիրահատությունները պետք է արվեն երեք փուլով և դրանց գինը տատանվում է 3-8.5 մլն դրամի սահմաններում: Երեխայի ընտանիքը, սակայն, վիրահատության համար գումար չունի: Ծնողները դիմում են բոլոր գթասիրտ մարդկանց` օգնելու երեխայի վիրահատության համար գումարի հարցում:

Փոքրիկ Ժասմինին օգնություն ցուցաբերելու նպատակով ՎՏԲ Հայաստան բանկում բացվել է հաշվեհամար Դրամով փոխանցում կատարելու համար`

16046037902900 Դոլարով փոխանցում կատարելու համար` 16046037902901 Եվրոյով փոխանցում կատարելու համար` 16046037902902 Ռուբլիով փոխանցում կատարելու համար` 16046037902903 Երեխայի մոր հետ կապ հաստատելու համար կարող եք զանգել 091609083 հեռախոսահամարին:
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх