МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +9 °C ... +19 °C Завтра+20 °C
Այսօր հայ ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է:
02:12, 04.03.2012
9467 | 0
Այսօր նշվում է հայ ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 148 ամյակը: Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1864 թվականի մարտի 4-ին Կրասնոդար քաղաքում:1904 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստի ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։ 1917-ին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահը՝ վիցե-պրեզիդենտի իրավունքներով։ 1919-ին տեղափոխվել է Երևան, 1921 թվականին Իրան: 1923-ին հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն աշխատանք։ Թամանյանը եղել է Ժողկոմխորհին կից պատմական հուշարձանների պահպանման կոմիտեի ղեկավարը 1923 թվականից։  Թամանյանի առաջին ճարտարապետական աշխատանքն եղել է Երևանի գլխավոր հատակագիծն 150 հազար բնակչի համար, որն հաստատվել է ՀՍՍՀ Ժողկոմխորհի կողմից 1924 թվական։ 1934 թվականին սկսել է մշակել «Մեծ Երևանի» հատակագիծն 500.000 բնակչի համար։ Այն մնացել է անավարտ։ 1925-1933 թվականներին նախագծել է Լենինականի (Գյումրի), Վաղարշապատի, Ստեփանակերտի, Կամոյի(Նոր Բայազետ), Հրազդանի, Լուկաշինի,Նուբարաշենի և այլ բնակավայրերի հատակագծերն, որոնցից ոչ բոլորն են իրականացվել։ Երևանում նրա նախագծով կառուցվել են աստղադիտարանը (1930-1935), անատոմիկումը (1926-1933), անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական ինստիտուտների շենքերն (1927-1932), հանրային գրադարանը(1932-1938)։ Նրա նախագծով կառուցվել է նաև Կառավարության տունը (1926-1929), Օպերայի և Բալետի թատրոնը1926-1953)։ Ալեքսանդր Թամանյանի մասին գրվել են պոեմներ, որոնցից մեկի հեղինակը Աղասի Այվազյանն Է: Թամանյանը մահացել է 1947 թվականի փետրվարի 11-ին Կրասնոդարում:
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Հակոբ Պարսամյան
20:39, 30.05.2013
14023 | 0
23:01, 27.05.2013
18451 | 0
11:28, 19.05.2013
8097 | 0
21:02, 16.05.2013
13965 | 0
21:14, 14.05.2013
8200 | 0
21:07, 14.05.2013
2966 | 1
11:12, 11.05.2013
14245 | 0
наверх