МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Завтра+29 °C
Եվրատեսիլ 2013: Հայաստանյան ազգային ընտրությունը կկայանա մարտի 2-ին:
21:21, 21.01.2013
6396 | 0

Սույն թվականի Մայիսի 14-ին, 16-ին և 18-ին Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի կունենա Եվրատեսիլ երգի մրցույթը:

Ավելի վաղ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր Հայաստանի մասնակցի ներքին ընտրության մասին : Սակայն, հաշվի առնելով, մրցույթին մասնակցել ցանկացողների զգալի թիվն ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից, կայացվել է նոր որոշում.

Հնարավորություն ընձեռել բազմաթիվ կատարողներին, հեղինակներին ներկայանալու հեռուստադիտողի և պրոֆեսիոնալ ժյուրիի դատին՝ապահովելով առողջ մրցակցություն:

Ս.թ. մարտի 2-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում տեղի կունենա Եվրատեսիլ երգի մրցույթի Հայաստանյան ազգային ընտրությունը, որին կարող են մասնակցել հետևյալ կանոններին համաձայն:

  • Կատարող (ներ)ի տարիքը պետք է լինի ոչ պակաս քան 16 տարեկան:
  • Բեմում կարող են լինել ոչ ավել քան 6 հոգի:
  • Հիմնական կատարող (ներ)ը և բեք-վոկալ կատարող (ներ)ը պետք է երգեն կենդանի ձայնով: Երգում ձայնագրված այլ ձայներն անընդունելի են:
  • Մասնակցող երգը պետք է պաշտոնապես հրատարակված չլինի մինչև 01.10.2012թ-ը:
  • Մասնակցող երգի տևողությունը պետք է չգերազանցի 3 րոպեն:
  • Մասնակցող երգը կարող է լինել ցանկացած լեզվով:
  • Քաղաքական, գովազդային, վիրավորական և նմանատիպ այլ բնույթի խոսքերն ու բեմադրությունն անթույլատրելի են:
  • Բեմում կենդանիներն արգելվում են:

Անհրաժեշտ փաստաթղթերով հայտերն ընդունվում են ս.թ.-ի հունվարի 22-ից մինչև փետրվարի 20-ը ստորև նշված հասցեով:

  • Անձնագրի պատճեն
  • Երգի հեղինակային իրավունքի փաստաթուղթ
  • Մասնագիտական լուսանկարներ
  • Երգի ձայնագրությունը CD կրիչով
  • Կոնտակտային տվյալներ

Գ.Հովսեփյան 26, Նորք, Երևան, 0047

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ,

« Եվրատեսիլ երգի մրցույթ 2013»


Ընդունվում են նաև էլեկրոնային հայտեր հետևյալ հասցեով՝ inter@armtv.com /

Այլ տեղեկությունների համար այցելեք www.1tv.am / +374 77 777 331
Աղբյուր՝ http://ogae.am

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Հակոբ Պարսամյան
20:39, 30.05.2013
13996 | 0
23:01, 27.05.2013
18413 | 0
11:28, 19.05.2013
8079 | 0
21:02, 16.05.2013
13913 | 0
21:14, 14.05.2013
8182 | 0
21:07, 14.05.2013
2949 | 1
11:12, 11.05.2013
14205 | 0
наверх