МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +7 °C ... +20 °C Завтра+20 °C
Ձյան փաթիլների մակրոլուսանկարներ
13:58, 10.01.2014
7022 | 0
Ռուս լուսանկարիչ Ալեքսեյ Կլյատովը ստեղծել է փաթիլների ցնցող մակրոլուսանկարների հավաքածու: Կլյատովի աշխատանքները հիանալի օրինակն են նրա, թե ինչպես ոչ արհեստավարժները կարող են ստանալ իրենց տեխնիկայով ու ազդեցիկությամբ զարմանալի կադրեր:
Ալեքսեյը վերցրել է ինքնաշեն ֆոտոխցիկը, դուրս է եկել իր տան պատշգամբ և արել է փաթիլների ֆանտաստիկ մակրոնկարահանումներ: Նա չունի թանկարժեք տեխնիկա. լուսանկարահանման սպառազինությունը նա հավաքել է հին ֆոտոխցիկի մասերից, տախտակների և կպչյուն ժապավենի օգնությամբ:
Կլյատովը փաթիլները երբեմն լուսանկարել է բրդյա գործվածքի վրա` բնական լուսավորության պայմաններում, բայց առավել հաճախ` ապակու վրա` հակառակ կողմից լուսադիոդային լապտեր գործածելով:
Հետաքրքիրն այն է, որ փաթիլների մեջ դժվար է գտնել երկու միանմանը: Սա ստեղծվում է այն բանի շնորհիվ, որ ջրի բյուրեղները երկիր հասնելու իրենց ճանապարհին սառչելիս ենթարկվում են ջերմաստիճանի ոչ մեծ փոփոխության, որն էլ տարբեր կերպ է ազդում փաթիլներից յուրաքանչյուրի կառուցվածքի վրա:








Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Անի Մնացականյան
наверх