МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +7 °C ... +19 °C Завтра+21 °C
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ
18:31, 18.04.2012
10651 | 0

Միասնական քննությունների անցկացման կարգում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք ներկայացվել են կառավարության հաստատմանը. yerkir.am-ին տեղեկացրեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը:
Ըստ նրա` 1995-ին եւ հետագա տարիներին ավարտած շրջանավարտների վերաբերյալ որոշակի սահմանափակումներ կային, սակայն դրանք փորձել են վերացնել. եթե դիմորդն ատեստատում որեւէ առարկայից չունի ավարտական քննության գնահատական, ընդունելության ժամանակ արդեն կարող է հիմք ընդունվել տարեկան գնահատականը։ Դա օգնում է ոչ միայն նախկին շրջանավարտներին, որոնք տարիներ անց ցանկանում են երկրորդ մասնագիտությունը ստանալ, այլեւ այն շրջանավարտ-դիմորդներին, ովքեր ցանկություն ունեն ուսումը շարունակել ագրարային, ճարտարագիտական կամ այլ համալսարաններում, որտեղ երկու աստղանիշով առարկաներ կան: Այդ դեպքում եւս կարող է հիմք ընդունվել դպրոցի տարեկան գնահատականը։
Մեկ այլ փոփոխությամբ` կառավարության հաստատած քննությունների ցանկում օտար լեզուների թվում ավելացել է ռուսերենը: Այս փոփոխությունից հետո, ըստ մեր զրուցակցի, մոտ 200-ով ավելացել է ռուսերեն քննություն հանձնել ցանկացողների թիվը։
Եվս մեկ փոփոխություն, որը կատարվել է ԱԺ ՀՅԴ խմբակցության առաջարկած համապատասխան օրենքի ընդունումից հետո. 8 եւ ավելի տարիներ սահմանամերձ, բարձրլեռնային բնակավայրերում ապրող դիմորդը բուհերի ընդունելությանն առանձին մրցույթով է մասնակցում եւ դրական գնահատական ստանալու դեպքում ընդգրկվում անվճար ուսուցման համակարգում։

Այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, անցկացվելու է նաեւ լրացուցիչ մրցույթ։ Երբ փակցվեն ընդունվածների ցուցակները, մրցույթից դուրս մնացած, բայց դրական միավորներ ստացած դիմորդները հնարավորություն կունենան մասնակցելու թափուր տեղերի համար մրցույթին։

http://www.yerkir.am/am/news/23709.h


Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Գնահատման և թեստավորման կենտրոն (ԳԹԿ)
14:02, 17.05.2012
6520 | 0
наверх