Ի՜նչ գեղեցիկ է ՝ գեղեցիկ է ամե՜ն բան: Գեղեցիկ են շութերդ կարմիր, մթից ընդգծված մարմինդ ՝ բարա՜կ: Մատներս չեն հոգնում անվերջ խաղից քո շուրթերի, անվերջ շոյանքից քո մարմնի: Քեզ գրկած և քո բույրը ՝ ասես չեմ զգում, մոռացել եմ ամե՜ն բան: Ժամն է եկել իմ ու քո ՝ դե պարիր դանդա՜ղ, թող այս վարկյանը խաղ թողի մեր սրտում: Անապատում ջուրը կարոտած հայացքով և ասես լու՜ռ ինչ-որ բան պատմելով նայում ես աչքերիս: Չէ՜ չեմ զգում այլևս ոչինչ: Հաճույքից չորացած շուրթերով և խոնավացած վարսերով խաղում ես դեմքիս հետ` պինդ սեղմելով երկա՜ր ոտքերդ մարմնիս: Դու՜ ա՜խ քո վարսերը ՝ բռիդ մեջ հավաքած վարսերդ կանչում են մարմինս: Պա՜ր թող սրտիս սիրելիս, վարսերիդ պա՜րը, որ խաղում են այս մու՜թ սենյակում: Նորից զգում եմ կարմիր շուրթերդ, նորից ինչ-որ բան են հանգի՜ստ շշնջում շուրթերիս: Լուսինն ասես գրկել է մարմինդ, բաժանել երկու՜ մասի: Հիմա լուսինն ու մութը կռվում են բարա՜կ մարմնիդ վրա ՝ սև և սպիտակ ... |