МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +7 °C ... +20 °C Завтра+20 °C
Ռումինիայի Պատրիարքարանում Քննարկվեց Հայոց Ցեղասպանության 100-ամյակի Առիթով Կատարվելիք Աշխատանքների Ծրագիրը
23:15, 18.03.2014
2453 | 0

Մարտի 18-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, Ռումին Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանում, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Տաթև եպս. Հակոբյանը հանդիպում ունեցավ Ռումին Ուղղափառ եկեղեցու պատրիարքական փոխանորդ Վառլամ արքեպիսկոպոսի հետ: Հանդիպման նպատակը ռումինահայ համայնքում ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ իրականացվող աշխատանքների քննարկումն էր եւ Ռումին Ուղղափառ եկեղեցու աջակցությունը եւ օգնությունը վերոնշյալ միջոցառումը կյանքի կոչելու համար: Հանդիպմանը ներկա էին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ՝ Տ.Տաթեւ եպս. Հակոբյանը, Բուխարեստ եւ Պիտեշտ քաղաքների հոգևոր հովիվներ Տ. Եզրաս քահանա Բոգդանը և Տ. Հեթում քահանա Թարվերդյանը:
Հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ բարձրացվեց Հայոց ցեղասպանության ընդունման եւ դատապարտման խնդրի կարևորությունը, ինչպես նաեւ ռումին հասարակությանը իրազեկ պահելու անհրաժեշտությունը: Հանդիպման ժամանակ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ.Տաթեւ եպս. Հակոբյանը իր խոսքում նշեց, որ ռումին ժողովուրդը շատ մեծ դեր է խաղացել ցեղասպանության տարիներին՝ օգնելով հայ ժողովրդին, ապաստան տալով իրենց երկրում եւ այժմ էլ շարունակում են ջերմ եղբայրական հարաբերությունները:




Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
23:26, 12.05.2018
6159 | 0
наверх