![](https://mamul.am/images/pics/200925/luys-e-tesel-t-hetum-u94778-1.jpg)
Լույս է տեսել Տեր Հեթում քահանա Թարվերդյանի «Պղնձահանքի Սուրբ Աստվածածին վանքը» գիրք-ալբոմը։ Գրքում հեղինակը խոսում է Պղնձահանքի Ս. Աստվածածին վանքի կառուցման պատմության, ինչպես նաև Ս. Աստվածածին վանքի նոր շրջանի և պատմաճարտարապետական նկարագրության մասին: Գիրք-ալբոմը հրատարակվել է Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի վերաբացման 30-ամյակի առթիվ: Աշխատությունը լույս է տեսել Ախթալա համայնքի երկու նվիրյալ զավակ Արթուր Դավթյանի և Օլյա Սոխակյանի մեկենասությամբ: Գիրք-ալբոմի լուսանկարների հեղինակներն են Գևորգ Փոլադյանը և Դավիթ Ավագյանը: Գիրքը լույս է տեսել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում, 500 օրինակ տպաքանակով: |