МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +20 °C Завтра+19 °C
Ապրիլի 13 - Ծաղկազարդ
15:09, 13.04.2014
2413 | 0
Սուրբ Հարության տոնիցª Զատիկից մեկ շաբաթ առաջ Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որ խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Հիսուս մուտք է գործում Երուսաղեմ եւ արժանանում ժողովրդի փառավոր ընդունելությանը: Կատարվում է հինկտակարանյան մարգարեությունը, թեª «Ասացեք Սիոնի դստերը, ահա դեպի քեզ է գալիս քո թագավորըª հեզ եւ նստած էշի ու էշի քուռակի վրա» (Զաք. 9£9):

Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ նկարագրում են բոլոր 4 ավետարանիչները` մանրամասնելով, թե ինչպես ժողովուրդը փառաբանությամբ ու օրհնությամբ է դիմավորում Տիրոջ գալուստը£ «Եւ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա» (Մատթ.21£9) £ Ժողովրդի բազմությունը աղաղակում էր ու ասում. «Օվսաննա, օրհնյալ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով» (Հովհ. 12: 13):
Ծաղկազարդի օրը եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է հանդիսավոր ժամերգություն, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին:
Ավետարանական այս դրվագը յուրաքանչյուրին հիշեցնում է Քրիստոսի գալստյան մասինª խրատելով ապրել այնպես, որ արժանի լինեն Տիրոջ առջեւ կանգնելու եւ բացականչելու. «Օվսաննա, օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով»:
Пресс-секретарь: †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8250 | 0
18:21, 25.07.2014
6124 | 0
наверх