МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +21 °C Завтра+23 °C
ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (Առակ)
17:55, 25.07.2014
4191 | 0
Մի իմաստուն քայլում էր ճանապարհով, հիանում աշխարհի գեղեցկություններով և ուրախանում կյանքով: Հանկարծ անտանելի ծանր բեռան տակ կռացած մի դժբախտ մարդու տեսավ:
-Ինչո ՞ւ ես այդպիսի տառապանքի դատապարտում քեզ, - հարցրեց իմաստունը:
-Ես տառապում եմ իմ զավակների ու թոռների երջանկության համար, - պատասխանեց մարդը, - իմ պապի հայրն ամբողջ կյանքում տառապել է պապիս երջանկության համար, պապս տառապել է իմ հոր երջանկության համար, հայրս տառապել է իմ երջանկության համար, ես էլ իմ ամբողջ կյանքում տառապելու եմ, միայն թե իմ երեխաներն ու թոռները երջանիկ լինեն:
-Իսկ ձեր գերդաստանում գոնե մեկը երջանիկ եղե՞լ է, - հարցրեց իմաստունը:
-Ոչ, բայց իմ երեխաներն ու թոռերը երջանիկ կլինեն, - պատասխանեց դժբախտ մարդը:
- Անգրագետը չի կարող կարդալ սովորեցնել, իսկ խլուրդը չի կարող արծիվ դաստիաարակել, - ասաց իմաստունը: - Սովորիր նախ ինքդ երջանիկ լինել, այդ ժամանակ կհասկանաս, երեխաներիդ և թոռներիդ, ինչպես երջանիկ դարձնել:
«Դուք և աշխարհը»
Пресс-секретарь: †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8246 | 0
18:21, 25.07.2014
6121 | 0
наверх