МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Завтра+29 °C
Վաղը, 18: 30-ին, Սբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում տեղի կունենա խոկման արարողություն
20:49, 14.04.2014
1956 | 0
Վաղը` ապրիլի 15-ին, ժամը 18: 30-ին, քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ Մայր Եկեղեցում տեղի կունենա «Խոկման» արարողություն:

«Խոկման» արարողության ընթացքում Մեծի Պահոց Ավագ շաբաթվա շրջանակներում Ավագ երեգշաբթի օրվա խորհրդով` «Տաս կույսերի առակը» թեմայով քարոզ կխոսի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց Տների հոգևոր տեսուչ Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:

Քարոզխոսությունից հետո «Խոկման» մասնակիցները Մայր Եկեղեցու «Հավատամք» կենտրոնի նույնանուն երգչախմբի երգեցողության և մոմերի լույսի ներքո խորհելու և մտորելու առիթ կունենան, իսկ հավարտ արարողության` «Տէր, ողորմեա...» -ի` ծնկաչոք երգեցողությամբ համատեղ կաղոթեն մեր երկրի և Եկեղեցվո զորացման, մասնակիցների առողջության, խաղաղության և գործոց հաջողության համար: Թող Աստված օրհնի, պահի ու պահպանի ամենքիս.
Ամեն
Пресс-секретарь: †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8238 | 0
18:21, 25.07.2014
6117 | 0
наверх