МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Завтра+22 °C
Անուշ Նագաշյան
12:28, 20.04.2014
2453 | 0

00

Եկար, փշրեցիր
Կեղծ սիրով շինուած
Աստուածներս ամէն,
Եւ ինքդ դարձար
Անմրցելի, վեհ
Աստուածը սիրոյս...

Մարեցիր բոլոր
Մոմերը հատնող,
Փարոսի նման
Ցոյց տուիր ինծի
Ճամբան քեզ հասնող...

Եւ ես ջերմեռանդ
Հաւատացեալս,
Սիրոյ աստծոյն
Երկրպագուն հեզ,
Խաչաձեւ դրած
Ձեռքերս կուրծքիս՝
Ու ծունկի իջած
Սիրոյ խորանին,
Հասած եմ քեզի.
«Բա՛ց վարագոյրը
Փակեալ խորանիդ,
Թող լոյսը ծագի
Հոգիէս քեզի,
Յարութիւն առնէ
Սէրս երբեմնի...

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13147 | 0
01:01, 08.12.2017
30006 | 0
23:45, 27.08.2017
21801 | 0
наверх