МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +20 °C ... +33 °C Завтра+35 °C
Ականավոր զորահրամանատարը՝ «դավաճան»
14:58, 04.05.2024
1362 | 0

Երրորդ ռեյխի (կայսրության) փառաբանված զորահրամանատարներից մեկը՝ մարշալ Էրվին Ռոմելը, պետական դավաճանության համար մահապատժի է դատապարտվել: Նա մասնակցել է 1944 թվականի հուլիսի 20-ին Ադոլֆ Հիտլերի սպանության ձախողված ձեռնարկին: Դավադիրները կարճ ժամանակում բացահայտվել են, և հոկտեմբերի 14-ին Ռոմելն ինքնասպանություն գործելու հրաման է ստացել: Հրամանը հասցվել է Հեռլինգեն բնակավայր, որտեղ փախուստի դիմած Ռոմելն ընտանիքի հետ ապաստանել էր՝ հուսալով փրկել իրեն և իր ընտանիքն անխուսափելի մահապատժից:

Ռոմելը ենթարկվել է հրամանին և ինքնասպանություն է գործել թույն խմելով, որպեսզի փրկի իր կնոջն ու երեխաներին հայրենիքի դավաճանի ընտանիքի անդամներ հայտարարվելուց:

Հիտլերը հրամայել է Ռոմելի հուղարկավորությանը համազգային կորստի շուք հաղորդել, որպեսզի թաքցվի ճշմարտությունը և չվնասվի հասարակական կարծիքը:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
23:14, 04.06.2024
370 | 0
наверх