МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +9 °C ... +21 °C Завтра+21 °C
«Հավատամք»-ը և «Հովեր»-ը «Մոսկվայի Տան»-ը
18:15, 22.04.2014
2208 | 0

Ապրիլի 22-ին ժամը 15.00-ին Երևանի «Մոսկվայի Տան» մշակութային-գործնական կենտրոնում տեղի ունեցավ հոգևոր երաժշտության երեկո` նվիրված Մեծ Պահքին: Ելույթ ունեցան Երևանի Գ. Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» և Հայաստանի պետական կամերային «Հովեր» երգչախմբերը:

2014-ին Բելոռուսի Գրոդնո քաղաքում փետրվարին անցկացված «Коложский Благовест» (ՙԿոլոժսկյան զանգ) ուղղափառ Եկեղեցիների երգեցողության միջազգային 13-րդ փառատոնին առաջին կարգի դիպլոմի արժանացած «Հավատամք» -ը (երգչախմբի խմբավար Ռաֆֆի Միքայելյան) նրբագեղ կատարմամբ ներկայացրեց Բորտնյանսկու «Слава Отцу и Сину», Շնիտկեի «Господи Иисус», Չայկովսկու «Господи помилуй» և «Խնկի ծառ» (Աշոտ Ղազարյանի մշակմամբ) հոգևոր երգերը:

«Հովեր» պետական Կամերային երգչախումբը (երգչախմբի գեղ. ղեկավար և դիրիժոր Սոնա Հարությունյան) բարձր մակարդակով ունկնդրին ներկայացրեց Շչեդրինի «Запечатленный ангел», Սերգեյ Ռախմանինովի «Шести псалме», Անտոնիո Լուտիի «Կրուցիֆիկսուս» և «Հիշեցուք ի գիշերի» (Կոմիտասի մշակմամբ)
հոգևոր երգերը:

Համերգի յուրահատուկ կատարումներն անջնջելի տպավորություն թողեցին ունկնդրի սրտում: Մոսկվայի տան մշակութային գործնական կենտրոնի մենեջեր Էլինա Ղազարյանը տեղեկացրեց. «Սա հոգևոր երաժշտությանը նվիրված առաջին համերգն է, որը հովանավորվել էր Մոսկվայի կառավարության կողմից: Հուսանք, որ սա կունենա շարունակություն և առաջիկայում այլ համերգներ կկազմակերպենք»: Թեև Մեծ Պահքը երկու օր առաջ է ավարտվել, սակայն հոգևոր երաժշտության պահանջ մարդիկ առավել քան զգում են այս օրերին:

Пресс-секретарь: †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8274 | 0
18:21, 25.07.2014
6143 | 0
наверх