Մի մարդ քայլում է ծովափով ու անվերջ մտածում է ԱՍՏՎԱԾԱՅԻՆ սկզբի և այնպիսի հարցերի շուրջ, որոնց մասին շատ մտածողներ արտահայտվել են այսպես. - «ԱՍՏԾՈ ճանապարհները անքննելի են...» ԵՎ հանկարծ մի մանկան է հանդիպում, որը իր փոքրիկ դույլով օվկիանոսից ջուր էր վերցնում ու լցնում ավազի մեջ իր իսկ կողմից փորված փոսի մեջ… Մի քիչ նայելուց հետո այս մարդը երեխային ասում է. -Այդ ի՞նչ ես անում: -Ուզում եմ օվկիանոսը լցնել այս փոսի մեջ: -Բալես ինչու՞ ես չարչարվում, չե՞ս հասկանում, որ էս ահռելի օվկիանոսը չես կարող տեղավորել այդ փոքրիկ փոսի մեջ: Այդ խոսքերի վրա այս մանուկը հրեշտակ է դառնում ու հեռանում, ասելով. -Իսկ դու ինչպ՞ս ես փորձում ԱՍՏՎԱԾԱՅԻՆ իմաստությունը տեղավորել այդ քո փոքրիկ ուղեղի մեջ ... |