МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Завтра+21 °C
մենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի աշակերտներին
14:42, 23.04.2014
2132 | 0
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի աշակերտներին:

Ապրիլի 22-ին Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի աշակերտներն` ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար Սարգիս Պետոյանի, համայն հայության հոգևոր կենտրոն էին այցելել` ստանալու Նորին Սրբության օրհնությունը և հայրական պատգամները:
Հանդիպման սկզբում տիար Ս. Պետոյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց «Դպրոցասեր» վարժարանի աշակերտներին:

Ամենայն Հայոց Հայրապետն իր խոսքում նշեց, որ աշակերտների այցելությունը Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին պիտի ոգեշնչի ու խանդավառի նրանց` նախանձախնդրորեն և ջանասիրաբար գիտելիքներ ամբարելու, զորանալու հավատամության մեջ հանդեպ ազգային-հոգևոր սրբություններն ու արժեքները:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց տիար Սարգիս Պետոյանին և դպրոցի տնօրինությանն ու մանկավարժներին, որոնց նվիրյալ ջանքերով հայրենիքից հեռու գտնվող հայորդիները հայեցի կրթություն են ստանում` ճանաչելով իրենց ազգային ինքնությունը:
Пресс-секретарь: †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8274 | 0
18:21, 25.07.2014
6143 | 0
наверх