МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +7 °C ... +20 °C Завтра+20 °C
Ռումինիայի Հայ Համայնքը
10:17, 05.05.2014
4160 | 0
ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ.

Թվաքանակը և աշխարհագրական սփռվածությունը
Ռումինիայում հայկական արմատներով բնակչության թիվը
շուրջ 7500-10.000 է, որոնցից շուրջ 5000-ը հայկական ծագման
մասին հիշողությունը վառ պահած տրանսիլվանահայության
ձուլված շառավիղներ են։ Հայերը կենտրոնացած են հիմնականում
մայրաքաղաք Բուխարեստում, Կոնստանցա և Պիտեշտ քա ղաք -
ներում, հայաբնակ են նաև Սուչավա, Յաշ, Պիտեշտ, Տրան սիլ -
վանիայի Գեռլա, Գեորգե և Դումբրավե քաղաքները։ Ներկայում
հայերի թիվը Ռումինիայում նվազման միտում ունի, քանի որ հայ
երիտասարդները մեծ մասամբ տեղափոխվում են Արևմտյան
Եվրոպայի երկրներ։

Պատմական ակնարկ

Ռումինահայությունն Արևելյան Եվրոպայի հնագույն
պատմություն ունեցող և մինչ այժմ դիմագիծը պահպանող
հայկական համայնքներից է։ Ներկայիս Ռումինիայի տարածքում
հայերի ներկայության պատմությունը սկսվում է դեռևս 5-12-րդ
դարերից, թեև երկրում հայերի հաստատման պաշտոնական
տարեթիվը համարվում է 1350թ., երբ Բոտոշան քաղաքում հիմնվել
է առաջին հայկական եկեղեցին։ Բացի այդ, նույն ժամա -
նակաշրջանում հայերը ևս 2 քարաշեն եկեղեցիներ են կառուցել
Ռոման և Յաշ (Յասսի) քաղաքներում։ Տարբեր ժամանակներում
հայե րի ստվար խմբեր բնակվել են նաև Կլուժ-Նապոկա, Կոնս -
տանցա, Սուչավա, Ֆոքշան և այլ քաղաքներում՝ հիմնականում
Ռումինիայի Վալախիա և Մոլդովա գավառներում։ 17-րդ դարում
ռումինաբնակ հայերի մեծ մասը հաստատվել է երկրի արևմտյան
Տրանսիլվանիա գավառում, որը հետագայում անցել է Ավստրո-
Հունգարիայի տիրապետության տակ, և հայերն արագ կաթո լի -
կացել են։ Հայերը Ռումինիայի տարածքում խոսել են հայոց լեզվի
բարբառներից մեկով՝ Առդեալի բարբառով։ Հայ բնակիչները
դարերի ընթացքում Ռումինիայի տարածքում ստեղծել են իրենց
բանահյուսությունը, երգն ու պարը (օրինակ՝ արմենեասկ պարը) 1:
Տրանսիլվանահայության մեծ մասը հետագայում, երբ Տրանսիլ -
վա նիան անցել է Ռումինիային, տեղափոխվել է Հունգարիա։
Մոտավոր հաշվարկներով միջնադարում հայ բնակչության
թիվը հասել է շուրջ 30, իսկ 1922թ.` 25 հազարի։ Այս ստվար
բնակության վկայություն են դարձել բազմաթիվ հայկական տեղ -
անուն ները, հայկական թաղամասերի ու փողոցների առկայու -
թյունը։ 15-17-րդ դարերում Ռումինիայի ներքին և արտաքին
առևտուրը զգալի չափով կենտրոնացած է եղել հայերի ձեռքում,
հայերը խթանել են արհեստների զարգացումը, մեծ ներդրում
ունեցել նաև երկրի քաղաքական, ռազմական, մշակութային
կյանքում, շարունակ հիմնել են բազմաթիվ գործարաններ (մեծ
մասամբ՝ կտորեղենի և սննդեղենի), բացել վաճառատներ, կա -
ռուցել եկեղեցիներ, դպրոցներ։ 16-րդ դարում Մոլդովայի
հոսպոդար (մեծ իշխան) է եղել ականավոր քաղաքական գործիչ
Յոն Քաջը՝ հայտնի նաև որպես Յոն Արմյանուլ՝ Հայ, որին ժո -
ղովուրդը կոչել է «Մոլդովայի հայր»: Իսկ 17-րդ դարում Ռու -
մինիայի արտաքին քաղաքականության մեջ մեծ դերակատարում
է ունեցել Պետրոս Գրիգորովիչը (Պետեր Արմին): Նա եղել է
Ռումինիայի իշխան Միհայ Վիտյազուլի (1593-1601) դեսպանը և
խորհրդականը, տարբեր դիվանագիտական հանձնարա րու -
թյուններ է կատարել Ավստրիայում, Ռուսիայում և Կ.Պոլսում: Մեկ
այլ ականավոր դիվանագետ է եղել Մոլդովայի իշխան, պետական
խորհրդական Մանուկ բեյը (Միրզայան), որը 19-րդ դարի սկզբին
մեծ ծառայություններ է մատուցել բալկանյան քաղաքների
տնտեսական զարգացմանը: Մոլդովայի լուսավորիչ է հռչակվել
հայ հոգևորականի որդի Գեորգե Ասաքին, որը 19-րդ դարի սկզբին
ռումինական և մոլդովական գրականության մեջ նոր դարագլուխ
է բացել իր բանաստեղծություններով և պատմական նովելներով։
Ռումինիայի հանրային և մշակութային կյանքում նշանակալի է
եղել հայ ազնվական ընտանիքների` Գոյլավ (Կոյլավյան),
Բուիկլիու (Պըյըգլյան), Միսիր (Միսիրյան) ներկայացուցիչների
ներդրումը։ 19-րդ դարի Ռումինիայի այլ ականավոր հայերից են
նաև ռումինական փիլիսոփայության հիմնադիրներից Վասիլե
Կոնտան (Կոնտայան), գրող Կարապետ Իբրըիլեանուն, նկարիչ
Թեոդոր Ամանը, աստղագետ, մաթեմատիկոս Սպիրու Հարետը և
այլք։ Տնտեսագետ, պետական գործիչ Գրեգորի Տրանկու-Յաշը
հիմնադրել և նախագահել է Ռումինիայի աշխատանքի
նախարարությունը։ Իսկ արվեստաբան Գրիգոր Զամպաքճյանը
գնել է կերպարվեստի բազմաթիվ գործեր և Բուխարեստում հիմնել
իր անունով թանգարան, որը գործում է մինչ այժմ և քաղաքի
այցեքարտերից մեկն է:
19-րդ դարում Ռումինիայի հայ գաղթավայրում գործել են մի
շարք հասարակական կազմակերպություններ: Բուխարեստում
կազմակերպված միություններից կարելի է հիշել «Արարատյան
ընկերությունը» ՝ 1838թ., «Արարատ» ուսումնասիրաց ընկերու -
թյունը՝ 1843թ., «Հայրենասիրաց» ընկերությունը՝ 1887թ., Սուչա -
վայում՝ «Անի» ընկերությունը, Կոնստանցայում «Արաքս»
գրա դարանային ընկերությունը և այլն:
20-րդ դարում կրկին ստվարացել են ռումինահայության շարքերը՝
Մեծ եղեռնից փրկվածների հաշվին։ 1915թ. Բուխարեստում
կառուցվել է հայկական Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին, որը
Էջմիածնի Մայր աթոռի փոքրացված կրկնօրինակն է։
1927թ. ռումինահայոց թեմի առաջնորդարանին առընթեր
հիմնադրվել է Ռումինահայ կենտրոնական մատենադարան-
գրադարան ու թանգարան: 1944թ. գրական-հասարակական
գործիչ Հակոբ Սիրունու նախաձեռնությամբ մատենադարանը
վերակազմավորվել և կոչվել է Հայ մշակույթի տուն, որը
հայկական դպրոցի շենքից տեղափոխվել է ռումինահայ
բարերարներ Հովսեփ և Վիկտորյա Տուտյանների նվիրատ վու -
թյամբ հատկացված հատուկ կառուցված շինություն՝ հայկական
եկեղեցու տարածքում: Գրադարանը բավական հարուստ է
հայերեն, ռումիներեն և օտար լեզուներով գրականությամբ,
ինչպես նաև հին հայկական ձեռագրերի օրինակներով։ Թան -
գարանը ևս հարուստ է հնագույն թանկարժեք նմուշներով։ Այստեղ
է պահվում նաև Մոլդովայի իշխան Ալեքսանդր Բարեպաշտի
1401թ. հրովարտակը, որով արտոնվել է հայերին հիմնադրել
Ռումինիայում առաջին` Սուչավայի հայոց թեմը: Բացի Տուտյան
մշակույթի տնից, Բուխարեստի հայկական եկեղեցու տարածքում
են գտնվում նաև Միսաքյան-Քեսիմյան 7-ամյա վարժարանի
շենքը, Շահիմ գերդաստանի հիշատակի աղբյուրը, ազգային
հերոս Անդրանիկ Օզանյանի կիսանդրին, Եղեռնի 90-ամյակին
նվիրված խաչքարը և այլն:

Սիրով՝ Տ.Հեթում քհն. Թարվերդյան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
23:26, 12.05.2018
6159 | 0
наверх