МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Завтра+23 °C
Բացառիկ հարցազրույց ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Հարությունյանի հետ…
16:32, 09.06.2014
3265 | 0

Ռեժիսոր, և դերասանուհի Իրինա Հարությունյանը` իր «6 ուտեստ օլիգարխի համար» ներկայացման և իր մասին…



- Ըստ Ձեզ, ինչո՞ւ համար է պետք դիտել այս ներկայացումը:

-Իմ կարծիքով ներկայացումը շատ հետաքրքիր է ստացվել, ներկայացման մեջ ընդգրկված են թատրոնի և կինոյի շատ սիրված դերասաններ, իսկ ներկայացման թեման շատ ակտուալ է մեր իրականության համար: Ամեն հանդիսատես, դիտելով այս ներկայացումը, հուսով ենք կմտածի և կոնկրետ հետևություներ կանի:

– Գիտենք, որ այս ներկայացումը բեմադրվել է Ռ.Դ.-ում, և որի գլխավոր ռեժիսորը Դուք եք եղել: Ո՞րն էր պատճառը, որ որոշակի փոփոխությունների ենթարկվեց ներկայացումը:

-Այո 4 տարի առաջ ես այս ներկայացումը բեմադրել եմ Ռուսաստանի փոքր բեմում, բայց վստահեցնում եմ հանդիսատեսին, ովքեր դիտել են նախկին ներկայացումը, որ սա նոր լուծումներ ունի, նոր կատարողներ և ընդհանրապես այստեղ ամեն ինչ նորովի է: Իսկ թե ինչու ես վերադաձա այս պիեսին, կպատասխանեմ հետևյալ կերպ` որովհետև այն ինձ շատ է դուր գալիս, և Ռուսաստանում ես չկարողացա իմ բոլոր մտահաղացումներն իրականացնել: Կցանկանայի նշել, որ ներկայացման մեջ խաղալու են դերասաններ, ովքեր եղել են նախորդ ներկայացման մեջ, բայց նրանց համար նույնպես ամեն ինչ նոր է լինելու:

- Հարցը կես լուրջ կես կատակ: Ձեր նոր ներկայացման վերնագիրը շատ խոստումնալից է, ըստ Ձեզ այն կփա՞կի թե՞ կբացի մեր օլիգարխների «ախորժակը»:

-Ներկայացումը հաջողակ բիզնեսմենի մասին է, ով ամեն ինչ ունի, բայց նրա կյանքում չկա ամենակարևորը` սիրած անձնավորություն, ով կլինի նրա կողքին: Իսկ թե ի՞նչն է պատճառը, դա ես չեմ պատմի: Մարդը, լինի նա օլիգարխ, թե հասարակ ծառայող կամ ցանկացած մեկը, եթե նրա կյանքում չկա ամենակարևորը` սերը նա չի կարող երջանիկ և լիարժեք լինել:

- Ըստ Ձեզ, մեր օրերում դերասանին ճանաչում են սերիալի՞ց, հետո նոր բեմի՞ց:
- Ցավոք, մեծամասամբ այո: Սակայն սերիալների շնորհիվ մեր դերասաներին սկսել են ճանաչել, և դա հիանալի է: Շատերը սկսել են հաճախել թատրոն դերասանների համար: Իհարկե շատ լավ կլիներ եթե հակառակը լիներ, բայց դա ֆակտ է:

- Ինչպե՞ս ընտրեցիք դերասանի մասնագիտությունը:

- Ես մասնագիտությամբ ռեժիսոր և դերասանուհի եմ: Իսկ ինչպես ընտրեցի մասնագիտությունը՝ ինքը ընտրեց ինձ, և ես երջանիկ եմ: Մեծ ցանկությունը և «Պարոն ամենակարող» պատահականությունը: Դա հենց այն դեպքն է երբ մարդն իրեն չի պատկերացնում առանց թատրոնի, դա ախտորոշում է ողջ կյանքի համար:

- -Ո՞րն է ամենակարևոր հատկանիշը, որ պետք է ունենա դերասանը: Իհարկե բացի մասնագիտության նկատմամբ ունեցած սիրուց:

-Համբերությունը, տաղանդը և աշխատասիրությունը, -ինչպես ասել է մի Մեծ ռեժիսոր, -եթե չսիրես, այն ինչով պետք է զբաղվես, այդ մասնագիտության մեջ դու շատ խիստ պատժված կլինես.

Մանրամասն այստեղ

Пресс-секретарь: www.18plus.am
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
www.18plus.am
наверх