Ռեժիսոր, և դերասանուհի Իրինա Հարությունյանը` իր «6 ուտեստ օլիգարխի համար» ներկայացման և իր մասին… - Ըստ Ձեզ, ինչո՞ւ համար է պետք դիտել այս ներկայացումը: – Գիտենք, որ այս ներկայացումը բեմադրվել է Ռ.Դ.-ում, և որի գլխավոր ռեժիսորը Դուք եք եղել: Ո՞րն էր պատճառը, որ որոշակի փոփոխությունների ենթարկվեց ներկայացումը: -Այո 4 տարի առաջ ես այս ներկայացումը բեմադրել եմ Ռուսաստանի փոքր բեմում, բայց վստահեցնում եմ հանդիսատեսին, ովքեր դիտել են նախկին ներկայացումը, որ սա նոր լուծումներ ունի, նոր կատարողներ և ընդհանրապես այստեղ ամեն ինչ նորովի է: Իսկ թե ինչու ես վերադաձա այս պիեսին, կպատասխանեմ հետևյալ կերպ` որովհետև այն ինձ շատ է դուր գալիս, և Ռուսաստանում ես չկարողացա իմ բոլոր մտահաղացումներն իրականացնել: Կցանկանայի նշել, որ ներկայացման մեջ խաղալու են դերասաններ, ովքեր եղել են նախորդ ներկայացման մեջ, բայց նրանց համար նույնպես ամեն ինչ նոր է լինելու: - Հարցը կես լուրջ կես կատակ: Ձեր նոր ներկայացման վերնագիրը շատ խոստումնալից է, ըստ Ձեզ այն կփա՞կի թե՞ կբացի մեր օլիգարխների «ախորժակը»: -Ներկայացումը հաջողակ բիզնեսմենի մասին է, ով ամեն ինչ ունի, բայց նրա կյանքում չկա ամենակարևորը` սիրած անձնավորություն, ով կլինի նրա կողքին: Իսկ թե ի՞նչն է պատճառը, դա ես չեմ պատմի: Մարդը, լինի նա օլիգարխ, թե հասարակ ծառայող կամ ցանկացած մեկը, եթե նրա կյանքում չկա ամենակարևորը` սերը նա չի կարող երջանիկ և լիարժեք լինել: - Ըստ Ձեզ, մեր օրերում դերասանին ճանաչում են սերիալի՞ց, հետո նոր բեմի՞ց: - Ինչպե՞ս ընտրեցիք դերասանի մասնագիտությունը: - Ես մասնագիտությամբ ռեժիսոր և դերասանուհի եմ: Իսկ ինչպես ընտրեցի մասնագիտությունը՝ ինքը ընտրեց ինձ, և ես երջանիկ եմ: Մեծ ցանկությունը և «Պարոն ամենակարող» պատահականությունը: Դա հենց այն դեպքն է երբ մարդն իրեն չի պատկերացնում առանց թատրոնի, դա ախտորոշում է ողջ կյանքի համար: - -Ո՞րն է ամենակարևոր հատկանիշը, որ պետք է ունենա դերասանը: Իհարկե բացի մասնագիտության նկատմամբ ունեցած սիրուց: -Համբերությունը, տաղանդը և աշխատասիրությունը, -ինչպես ասել է մի Մեծ ռեժիսոր, -եթե չսիրես, այն ինչով պետք է զբաղվես, այդ մասնագիտության մեջ դու շատ խիստ պատժված կլինես. Մանրամասն այստեղ |