18plus.am -ի հարցազրույցը Լիլիթ Կարապետյանի հետ 1. Որտեղ Էիք և ինչով Էիք զբաղվում, մինչ նոր տեսահոլովակի ստեղծումը, ինչով էր պայմանավորված այս մեծ ընդմիջումը՞: - Առաջին ընդմիջումը կապված չէր ինձ հետ, պարզապես արհեստական խոչնդոտներ էին դրվել՝ կոնկրետ Արձագանք ստուդիայի երգիչ երգչուհիներi դեմ: Որոշ երգիչ, երգչուհիներ այն աստիճանի հիասթափվեցին, որ ընդհանրապես չմտան երգարվեստ, կամ իրենք իրենց փոքրիկ աշխարհն ունեին, և մինչև հիմա էլ ունեն ինչ-որ բան առանց երևալու առաջ են գնում ; Իսկ ինչ վերաբերվում է ինձ, ապա ես իմ ամեն ինչն եմ դրել երգարվեստի մեջ, շատ փոքրուց եմ սկսել երգել, եղբորս հետ եմ երգել, և ավելի շատ եղբորիցս հետո իմ գործը շարունակելը նրա համար էր, որ ես եղբորս սկսած գործը պետք է էլ ավելի զարգացնեմ, էլ ավելի ծաղկեցնեմ, որ ինքն էլ վերևից նայի և ուրախանա; բայց իմ դեմ էլ դրվեցին խոչընդոտներ՝ չթողնելով ինձ եթերներում լինել: Անցան տարիներ, ես պատրաստվում էի տղա ունենալ, և վերջին իմ տեսահոլովակը, «սիրո պատմություն» -ը, եղավ 2008 թվականին: Դրանից հետո ունեցա ևս մեկ ընմիջում. ծնվեց որդիս, հետո արդեն ադապտացման շրջան էր, հետո մի փոքր անձնականի հետ կապված խնդիրներ… Մի խոսքով, այսպես տարիներն անցան, և կարծում եմ, որում հետ ինչ պետք է լինի, լինում է իր ժամանակին: Կարծում եմ՝ ճիշտը այս ժամանակ է, որ ես պետք է հանրությանը ներկայանամ իմ նոր երգով, իմ նոր տեսահոլովակով: 2. Արդյոք տեսահոլովակը կարելի է համարել նոր սկիզբ երկար բացակայությունից հետո։ Այո, հենց Լիլիթ Կարապետյանի վերադարձը: Երգը անվանել ենք ժամանակին, հենց նրա հետ կապված, որ ժամանակին վատ գործունեություն եմ ծավալել, միշտ եղել եմ, հետո լռել եմ և լռությունից հետո ժամանակին նորից մտել եմ շոու բիզնես: Այն արդեն 3 տեսակի իմաստ ունի: Այո, նոր վերադարձ: 3. Ճանաչված լինելու մեկ դրական և մեկ բացասական կետ կնշե՞ք: Երևի բոլորի մոտ էլ նույն զգացումն է ճանաչված լինելու: Լավ երևույթների ժամանակ ասում ես ինչ լավ է, որ ես ճանաչված եմ, և վատերի ժամանակ ասում ես ինչ վատ է, որ ես ճանաչված եմ, երևի ամենահասարակ, բայց ամենաճիշտ դիպուկ խոսքն է այս պարագայում... |