MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Tomorrow:+23 °C
Բացառիկ հարցազրույց Լիլիթ Կարապետյանի հետ և նրա արձագանքը անչափահասների գաղութում տեղի ունեցածի վերաբերյալ
14:08, 26.06.2014
3482 | 0

18plus.am -ի հարցազրույցը Լիլիթ Կարապետյանի հետ



1. Որտեղ Էիք և ինչով Էիք զբաղվում, մինչ նոր տեսահոլովակի ստեղծումը, ինչով էր պայմանավորված այս մեծ ընդմիջումը՞:

- Առաջին ընդմիջումը կապված չէր ինձ հետ, պարզապես արհեստական խոչնդոտներ էին դրվել՝ կոնկրետ Արձագանք ստուդիայի երգիչ երգչուհիներi դեմ: Որոշ երգիչ, երգչուհիներ այն աստիճանի հիասթափվեցին, որ ընդհանրապես չմտան երգարվեստ, կամ իրենք իրենց փոքրիկ աշխարհն ունեին, և մինչև հիմա էլ ունեն ինչ-որ բան առանց երևալու առաջ են գնում ; Իսկ ինչ վերաբերվում է ինձ, ապա ես իմ ամեն ինչն եմ դրել երգարվեստի մեջ, շատ փոքրուց եմ սկսել երգել, եղբորս հետ եմ երգել, և ավելի շատ եղբորիցս հետո իմ գործը շարունակելը նրա համար էր, որ ես եղբորս սկսած գործը պետք է էլ ավելի զարգացնեմ, էլ ավելի ծաղկեցնեմ, որ ինքն էլ վերևից նայի և ուրախանա; բայց իմ դեմ էլ դրվեցին խոչընդոտներ՝ չթողնելով ինձ եթերներում լինել: Անցան տարիներ, ես պատրաստվում էի տղա ունենալ, և վերջին իմ տեսահոլովակը, «սիրո պատմություն» -ը, եղավ 2008 թվականին: Դրանից հետո ունեցա ևս մեկ ընմիջում. ծնվեց որդիս, հետո արդեն ադապտացման շրջան էր, հետո մի փոքր անձնականի հետ կապված խնդիրներ… Մի խոսքով, այսպես տարիներն անցան, և կարծում եմ, որում հետ ինչ պետք է լինի, լինում է իր ժամանակին: Կարծում եմ՝ ճիշտը այս ժամանակ է, որ ես պետք է հանրությանը ներկայանամ իմ նոր երգով, իմ նոր տեսահոլովակով:


2. Արդյոք տեսահոլովակը կարելի է համարել նոր սկիզբ երկար բացակայությունից հետո։

Այո, հենց Լիլիթ Կարապետյանի վերադարձը: Երգը անվանել ենք ժամանակին, հենց նրա հետ կապված, որ ժամանակին վատ գործունեություն եմ ծավալել, միշտ եղել եմ, հետո լռել եմ և լռությունից հետո ժամանակին նորից մտել եմ շոու բիզնես: Այն արդեն 3 տեսակի իմաստ ունի: Այո, նոր վերադարձ:
-ինչո՞վ եք հիմա զբաղված, ի՞նչ գործունեություն եք ծավալում:
-Հիմա… Արդեն մտածում եմ երկրորդ տեսահոլովակիս մասին, որովհետև կա արդեն մեր շոուբիզնեսում ձևավորված այնպիսի մի օրենք, որ, եթե մի գործ անում ես, այն դառնում է շարունակական: Իմ դեպքում՝ ես պաRտավոր եմ պարզապես աշնանը նոր տեսահոլովակ, նոր երգ ներկայացնեմ, որի նկարահանումները կլինեն ամռանը: Մի խոսքով, շարունակական պետք է լինի: հիմա մտածում եմ այդ հարցի շուրջ, շուտով երգը պատրաստ կլինի, և կանցնենք տեսահոլովակի:


3. Ճանաչված լինելու մեկ դրական և մեկ բացասական կետ կնշե՞ք:

Երևի բոլորի մոտ էլ նույն զգացումն է ճանաչված լինելու: Լավ երևույթների ժամանակ ասում ես ինչ լավ է, որ ես ճանաչված եմ, և վատերի ժամանակ ասում ես ինչ վատ է, որ ես ճանաչված եմ, երևի ամենահասարակ, բայց ամենաճիշտ դիպուկ խոսքն է այս պարագայում...

Նյութն ամբողջությամբ այստեղ


Spokesperson: www.18plus.am
The article published in the Spokesperson project.
Share with friends
www.18plus.am
to top