МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +7 °C ... +20 °C Завтра+21 °C
ԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԴՈՒՍՏՐ Է ՈՒՆԵՑԵԼ:
17:05, 01.07.2014
4219 | 0
Այսօր երգչուհի Լանա Խաչատրյանի տարեդարձն է, ով երկու օր առաջ մայրացել է և այսօր դեռ Էրեբունի բժշկական կենտրոնում է: Լանայի և Տիգրանի առաջնեկը լույս աշխարհ է եկել հունիսի 29-ին: Ծնողները փոքրիկին տվել են Նունե անունը: «Շատ սիրուն աղջիկ է մեր փոքրիկ Նունեն: Չնայած դեռ 1 օրական էր, աչուկները համարյա չէր բացում, սակայն երևում էր, որ Լանայի նման գեղեցիկ ու նուրբ է», - ասել է Անահիտը՝ Լանայի ընկերուհին ու հավելել, որ նորաթուխ մայրիկը շատ հոգատար և քնքուշ է բալիկի նկատմամբ: «Ինչքան էլ մեզ հետ խոսեր, իրեն հարցեր տայինք, չէր շեղվում, շատ ուշադիր էր պուճուրի հանդեպ», - ավելացրել է նա: Անահիտն ասաց, որ Լանային դուրս կգրեն այսօր կամ վաղը: Շնորհավորում ենք Լանային և նրան բալիկի հետ մաղթում քաջ առողջություն:
Автор: AAA A
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
AAA A
наверх